Հայերեն


Ալիևը շտապում է և անհանգիստ է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալիևը փորձում է ապացուցել, որ պատրաստ է հանդես գալ բոլորի դեմ՝ պնդելով իր կամքը ու ոչ ոք իրեն չի կանգնեցնի: Սա տիպիկ բռնապետական պահվածք է։ Անդրադառնալով տեղեկատվական դաշտում ՌԴ ՊՆ-ի հետ Ադրբեջանի սկսած փոխհրաձգությանը, տելեգրամի իր ալիքում այդ մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Արդեն քանի օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ–ն Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության՝ հրադադարի խախտումների վերաբերյալ արված արձանագրումներից հետո պատասխան մամլո հաղորդագրություն է տարածում: Պատասխանի հիմնական իմաստն այն է, որ նախ իբրև Արցախի ՊԲ–ն է խախտում հրադադարը, երկրորդ՝ կոչ են անում օգտագործել տեղանունների ադրբեջանական տարբերակները: Նախորդիվ գրել էի, որ ռուսական կողմը մի անգամ պատասխանեց՝ նշելով, որ իրենք առաջնորդվում են ՌԴ ԳՇ քարտեզներում տեղ գտած անուններով, նաև կոչ արեցին ադրբեջանական կողմին նման անհեթեթ հարցերով չանհանգստացնել: Ուշագրավ է, որ այս պատասխանից հետո ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց ապացուցել, որ սա կեղծ պատասխան է՝ ընդհուպ մինչև պնդելով, թե հայերն են սա կազմակերպել: Բայց հետագա զարգացումները եկան փաստելու, որ դա կեղծ պատասխան չէր: ՌԴ խաղաղապահները շարունակեցին կիրառել Մարտունի, Մարտակերտ անվանումները, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղ»–ը, ինչը տրամաբանական է ու նրանց մանդատից է բխում: Հաղորդագրությունների վերջում էլ միշտ նշում են ՀՀ ՊՆ–ի ու Ադրբեջանի ՊՆ–ի հետ իրենց մշտական կապի մասին: Եվ ամեն անգամ ՌԴ խաղաղապահների հաղորդագրությունից մեկ րոպե անց Ադրբեջանի ՊՆ–ն նորից պատասխան է հնչեցնում:

Բնական հարց է առաջանում՝ ինչու՞ մոտ երկու տարի անց Ադրբեջանը որոշեց այս թեման արծարծել, պատասխանը պարզ է՝ Ալիևը շտապում է և անհանգիստ է: Դա դրսևորվում է ամեն մեծ ու մանր թվացող հարցերում: Դա բոլորին է ուղղվում, ոչ միայն ռուսներին:

Վերջերս Նիդերլանդների դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելը այն պատճառով, որ նրանք հարձակում էին որակել սեպտեմբերի ագրեսիան ՀՀ–ի դեմ, դրա վառ ապացույցն է: Ալիևը փորձում է ապացուցել, որ պատրաստ է հանդես գալ բոլորի դեմ՝ պնդելով իր կամքը ու ոչ ոք իրեն չի կանգնեցնի: Սա տիպիկ բռնապետական պահվածք է: Բայց մտադրությունը մեկն է՝ գնալ նոր ագրեսիայի: Դա ռեժիմի պահպանման գլխավոր երաշխիքներից է: Սրա կանխմանը պետք է ուղղված լինեն մեր քայլերը:

Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
Ամենադիտված