Վթարի է ենթարկվել․․․
ՔաղաքականությունՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, armtimes-ի ունեցած տեղեկություններով հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան: Նա Հայաստանից հեռացել էր մոտ երեք շաբաթ իր հետ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով:
Դեսպան Սվիտալսկին Երեւանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով եւ մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում: Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով` ամեն օր վազում է, հեծանիվ վարում եւ այլն: Վթարի ենթարկվելուց հետո Պյոտոր Սվիտալսկուն առաջին օգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա ացնում է հայրենիքում` Լեհաստանում: Մեր տեղեկություններով, լեհ բժիշկները տեսնելով մեր մասնագետների կատարած աշխատանքը, շատ բարձր են գնահատել այն: Ներկայումս դեսպանն արդեն ապաքինվել է եւ պատրաստվում է վերադառնալ: Նշենք, որ Պյոտր Սվիտալսկու բացակայությունը բավական զգալի է եղել հուլիսյան հայտնի դեպքերի ժամանակ խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության գործողությունների առումով: Սվիտալսկին հայտնի է մարդու իրավունքների խախտումների, պետական մարմինների կողմից թույլ տրվող ապօրինությունների հարցում իր անհանդուրժողական կեցվածքով եւ մշտապես, իր լիազորությունների շրջանակներում փորձում է կանխել նման իրավիճակները ու սովորաբար զգալի արդյունքների հասնում: