Հայերեն


Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործող իշխանություններն իրենց քայլերով ամեն օր ապացուցում են, որ իսկապես լիովին ձեռք են քաշել Արցախից: Դա արտահայտվում է նույնիսկ ՀՀ պետբյուջեում: Ի մասնավորի, հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագծին:

Մի շարք փոփոխությունների շարքում աչքի է զարնում մի «խմբագրական» փոփոխություն, որը, սակայն, բավականին խոսուն է: Խոսքն այն մասին է, որ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացած բյուջեի նախագծի 7-րդ հոդվածում գրված է. «Արցախի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ)»:

Սակայն արդեն դեկտեմբերի 1-ին ընդունված լրամշակված տաբերակում նույն հոդվածում նշված է. «Լեռնային Ղարաբաղին սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է...»: Այսինքն, նախնական ընդունված տարբերակից երկու ամիս անց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծում Արցախի Հանրապետությունը դարձել է Լեռնային Ղարաբաղ: Փաստորեն, այս կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ աշխարհագրական տարածք: Ի դեպ, երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմության ներկայացրած՝ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը դատապարտող ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի հետ կապված, և «Արցախի Հանրապետություն» բառակապակցության փոխարեն առաջարկել «Ղարաբաղի հայություն» ձևակերպումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքը FEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էՊարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Արեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումը Հայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՀրդեհ` Բերքանուշ գյուղում «Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմից ԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանԱրդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Ադրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին «Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Փաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՈչինչ էլ չի արվել, վատն ավելի շատ է, քան լավը. քաղաքացիներՆարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ» Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ» «Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ» Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ. «Փաստ» ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան». «Փաստ» Ջեքի Չանը վերադարձել է մեծ էկրան Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մшրմին 14,000 զինվոր, 100 բալիստիկ հրթիռ և միլիոնավոր զինամթերք. ինչ է ուղարկել Հյուսիսային Կորեան ՌուսաստանԼոս Անջելեսում ձերբակալվել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարըՄխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում ենԻվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքը Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարըՉինաստանն առաջին անգամ փորձարկել է բազմակի օգտագործման հրթիռ (տեսանյութ) Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Արցախում ակտիվացել են Մեծ Հայրենականին նվիրված hուշարձանների nչնչացման դեպքերը. Monumentwatch.org«Միլանը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին. պաշտոնական Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարարԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըՄնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին ու պետությանը. Արսեն ԳրիգորյանIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԶոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ Սարգսյան Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մшրմին Ինչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը
Ամենադիտված