Ուրուգվայի պաշտպանը հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրենին (լուսանկարներ)
ՍպորտՈւրուգվայի ազգային հավաքականը ԱԱ 2022-ի խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթեց Գանային (2:0), սակայն չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։
Հանդիպումից հետո հարավամերիկյան թիմի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը, փորձելով մոտենալ մրցավար Դանիել Զիբերտին, արմունկով հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրեն Քոլին Սմիթի գլխին։
Այնուհետև Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստն սկսել է բղավել և մի քանի արտահայտություն արել, որոնք, հնարավոր է, ուղղված էին նույն Սմիթին ու մրցավարներին։
Նշվում է, որ Խիմենեսը նրանց «գող» է անվանել։