Հայերեն

Ալիեվին հհրապարակավ ծաղրել են Եվրահանձնաժողովում

Աշխարհ

«ԼՐԱԳԻՐ»-ը գրում է․

Ինչ գին է վճարել Ադրբեջանը Եվրոպայի հետ համաձայնության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է Բրյուսել: Ադրբեջանական լրատվամիջոցները ներբողներ են ձոնում «մեծ նախագահին»՝ գլխավոր ձեռքբերում ներկայացնելով Հարավային գազային միջանցքի հարցի համաձայնեցումը, որի միջոցով Ալիեւը մտադիր է միլիարդների վարկ ներգրավել:
Սակայն, անգամ ադրբեջանական թերթերը չեն կարող թաքցնել, որ Եվրոպայում ուրախ չեն տեսնելու Ալիեւին: Եվրախորհրդարանում չի կայացել Ալիեւի հանդիպումը, որտեղ նրան սպասում էին ադրբեջանցի ընդդիմադիրները: Ադրբեջանական թերթերը գրում են, որ Եվրախորհրդարանում սադրանք է նախապատրաստվել Ալիեւի դեմ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն էլ չի թաքցրել, որ չի ցանկանում հանդիպել Ալիեւին: Ճեպազրույցի վերջում նա ասել է, որ «օրվա լավ մասն ավարտվեց, որովհետև գնում է հանդիպելու Ալիեւին»:
Ալիեւը, որը վերջին շրջանում Ռուսաստանի խաղում էր ղարաբաղյան հակամարտության հարցով, ըստ երեւույթին, «հիասթափվել է» Մոսկվայից: Հունվարյան մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ալիեւը «հակաահաբեկչական գործողության» քարտ բլանշ չի ստանա, ղարաբաղյան խնդիրն Ադրբեջանի ներքին գործը չէ, եւ Մոսկվան պնդում է, որ միջադեպերի հետաքննությունների մեխանիզմներ ներդրվեն:
Դրանից հետո Բաքուն փորձել է լարել դրությունը սահմանին, Մոսկվա է այցելել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, որը Բաքու վերադառնալիս ասել է, որ դժգոհ է Լավրովի հետ հանդիպումից: Հետո Ալիեւը մեկնել է Բրյուսել եւ պայմանվորվել գազային միջանցքի շուրջ:
Ի՞նչ գին է վճարել Ադրբեջանը Եվրոպայի հետ համաձայնության համար: Եվրամիությունը պնդե՞լ է, որ Ղարաբաղում հետաքննության մեխանիզմներ տեղադրվեն կամ այլ կերպ ասած ներկայիս իրավիճակի պահպանվի: Չէ՞ որ առանց կայունության գազային նախագծերը չեն կարող իրագործվել: Ոչ ոք ներդրումներ չի անի տարածաշրջանում, եթե չկան կայունության երաշխիքներ:
Ալիեւի հետ զրույցում ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է «ստատուս-քվոյի անկայունության» մասին: Չնայած Ալիեւը հայտարարության էր սպասում ստատուս-քվոյի անթույլատրելիության մասին, սակայն, ըստ ամենայնի, ստիպված է եղել համաձայնվել Տուսկի հետ:
Կարելի է ենթադրել, որ Եվրոպային այս պահին ձեռնտու է տարածաշրջանային ստատուս-քվոն եւ մտադիր է աջակցել ստատուս-քվոն «կայունացնող» միջոցառումներին: Հնարավոր է զսպման մեխանիզմներ ներդրվեն, միգուցե նաեւ «չհարձակման» համաձայնագիր ստորագրվի: Չի բացառվում, որ հենց դա էր Ալիեւի գազային նախագծին Եվրոպայի համաձայնության գինը:
Հատկանշական է, որ օրերս Երեւանում էին եվրոպացի կարեւոր պաշտոնյաներ, որոնք իրենց այցի գլխավոր ձեռքբերումներից մեկն են համարում Բրյուսել այցելելու Սերժ Սարգսյանի համաձայնությունը: Այս այցը դիտարկվում է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտի շրջանակում: Չի բացառվում, սակայն, որ կքննարկվի ստատուս-քվոյի «կայունության» հարցը, ինչպես նաեւ այն, թե Հայաստանն ինչ կարող է անել դրա համար:
Եվրոպան կփորձի՞ իր վրա վերցնել ղարաբաղյան հարցով գլխավոր բանակցողի եւ Հարավային Կովկասում գլխավոր «երաշխավորի» դերը: Ինչի՞ համար են Սերժ Սարգսյանին Բրյուսել կանչում եւ ինչու՞ Սարգսյանը երկար ժամանակ համաձայնություն չէր տալիս:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված