«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր կհամարվեն միայն tomsarkgh.am-ից և Telcell-ից գնված տոմսերը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին վավեր են համարվելու միայն այն տոմսերը, որոնք հանդիսատեսը գնել է tomsarkgh.am-ից և Telcell-ից:
Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ հորդորելով չգնել վերավաճառվող տոմսեր, որոնք հավանական է՝ կեղծ են: