Հայերեն


Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․ մասնագետ

Տնտեսություն

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ Aravot.am-ը զրուցել է վերջին տարիներին Հայաստանում աղքատության ցուցանիշների բարձրացման, ծայրահեղ աղքատների թվի ավելացման պատճառների մասին։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում խոսեց աղքատության ցուցանիշների մասին՝ հայտարարելով, որ 2021 թվականին աղքատությունը հասել է 26․5 տոկոսի։ Եթե վերլուծում ենք վերջին 4 տարիների աղքատության ցուցանիշը, ապա տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները վերջին 3 տարիներին են եղել։ Ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը։

-Այո՛, ցավոք սրտի, մեր երկրում վերջին տարիներին աղքատության ցուցանիշը պրոգրեսիա է ապրում։ Համեմատենք վերջին 4 տարիների վիճակագրությունը՝ 2018՝ 23,5%, 2019՝ 26,4%, 2020՝ 27,0%, 2021՝ 26,5%։ Վերջին տվյալով ստացվում է՝ մեր բնակչության համարյա 27 տոկոսն աղքատ է, իսկ դա նշանակում է, որ 100-ից 27-ը մեզանում աղքատ է, ինչը աննախադեպ ցուցանիշ է, և պետք է անհանգստացնի մեզ բոլորիս, բայց առաջին հերթին երկրի կառավարմամբ զբաղվողներին։

Աղքատության պատկերը վերջին տարիներին, հակառակ ամբիոններից հայտարարվող տնտեսական հաջողությունների, նոր աշխատատեղերի բացման մասին հայտարարություններին, այդպես էլ մեր երկրում դեպի դրականը չփոխվեց։ Հակառակը, խնդիրը խորացավ, և դա խոսում է այն մասին, որ այս ոլորտում կառավարումը ձախողվել է։ Իսկ պետությունը պետք է պատասխանատվություն ունենա սոցիալապես խոցելի վիճակում գտնվողների նկատմամբ իր վարած քաղաքականությամբ, այլ ոչ թե միայն ամբոխահաճո հայտարարություններ անելով։

Աղքատությունը վերացնելուն կամ գոնե նվազեցնելուն պետք է ուղղված լինի մեր տնտեսության զարգացման կառուցվածքը, պետք է ստեղծել պայմաններ այնպիսի տնտեսական ոլորտների զարգացման համար, որոնք հնարավորինս ներառում են հասարակության նաև սոցիալապես անապահովների խավը, սոցիալական ապահովության պետական ծրագրերը պետք է ունենան տրամաբանություն և շարունակականություն՝ հիմնված իրական կարիքների վերհանման և խորքային խնդիրների լուծման վրա։

Այս ամենին զուգահեռ պետությունը պետք է վարի հնարավորությունների ստեղծման քաղաքականություն․ պետք է ստեղծվեն պայմաններ բոլոր խավերի ու տարիքային խմբերի սոցիալական զբաղվածությունն ապահովելու, սոցիալապես անապահով խավերին կրթելու համար, նրանց հնարավորությունների զարգացման ծրագրերը պետք է շարունակական և հետևողական կերպով տարվեն։

-Աղքատության մասին ամենացածր ցուցանիշները գրանցվել են 2018 թվականին։ Այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ձեր կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն էր։ Որո՞նք են եղել բարեփոխումների շրջանակը, որոնք նաև բերել էին կամ կարող էին բերել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը։

-Թվերն իսկապես փաստում են, որ 2018 թվականը իր ցուցանիշներով լավ իմաստով առանձնացել է։ Եվ դա նաև սոցիալական ապահովության ոլորտում այդ տարի արված բարեփոխումների շնորհիվ է։ Կարող ենք վստահ արձանագրել, որ մայրության պատրաստվող կանանց վերաբերող ծրագրերը բավականին դրական են ազդել մեր հասարակության վրա՝ և՛ սոցիալական խնդիրների լուծման, և՛ հնարավորությունների ստեղծման իմաստով։

Տիկին Թանդիլյանի օրոք է, որ կառավարությունն ընդունել է, այսպես ասած, «դայակի ծրագիրը», որով պետությունը մինչև 50 %-ով փոխհատուցում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը։ Ասեմ, որ նշված ծրագիրը ամենապահանջված և բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերից է եղել։ Ասում եմ՝ «եղել է», քանի որ 2022 թվականից պետությունը նշված ծրագիրը և մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացվել և ուղղված են եղել են գործազրկությունը կանխելուն՝ այսինքն` աղքատությունը մեղմելուն և ապացուցել են իրենց արդյունավետությունը, այլևս չեն իրականացվում։

Դեմոգրաֆիական՝ ծնելիության բարձրացման և ինչու չէ նաև սոցիալական խնդիր լուծեց նրա կողմից իրականացված ևս մեկ բարեփոխում․ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից եռապատկվեց, դարձավ 150 հազար դրամ։ Պետք է ընդունենք, որ նրա կողմից առաջ քաշվող սոցիալական ապահովության ծրագրերը խորքային հարցեր էին լուծում, հիմված էին վերլուծության վրա և իրական արդյունքների էին միտված։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հենց Թանդիլյանի նախաձեռնությամբ 60%-ով աճեց՝ 16 հազար դրամից դառնալով 25 հազար 500 դրամ: Սա ուղղված էր նրան, որ կենսաթոշակը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից ցածր չլիներ և ըստ այդմ, ծայրահեղ աղքատ թոշակառու չլիներ։

Մանե Թանդիլյանը, որպես սոցիալական հարցերի նախարար, իսկապես շատ կարճ ժամանակահատվածում՝ 6 ամսում, նպաստեց ոլորտում փոփոխությունների իրականացմանը, մեր քաղաքացու բարեկեցության, սոցիալական ապահովության մեխանիզմների ձեւավորմանը, և եթե նրա պաշտոնավարումից հետո էլ բարեփոխումների ոգին շարունակական լիներ, աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։ Բարեփոխումների ոգին շարունակական չէ, և կբերեմ միայն մեկ օրինակ, որ ավելի պատկերավոր լինի։

2022թ-ի սեպտեմբերից կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակի հիմնական չափը 3000 դրամ բարձրացնելու արդյունքում (18000 դրամը դարձավ 21000 դրամ) Հայաստանի Հանրապետությունում հազարավոր նպաստառու ընտանիքներ զրկվեցին նպաստ ստանալու իրավունքից, որը նվազագույնը կազմում է 18 000 դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունը 3000 դրամ կենսաթոշակի գումարը ավելացնելով՝ անվանենք բարեփոխում, զրկում է առավել խոցելի խմբին, այն է՝ նպաստառուներին իրենց նպաստից, որը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է՝ սկսած 18 000 դրամից (սոցիալական նպաստի դեպքում) և կարող է հասնել մինչև 90 000 և ավելի դրամի (ընտանեկան նպաստի դեպքում)։

Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ աղքատությունը բազմազան և փոխկապակցված պատճառների արդյունք է, և կենսաթոշակի բարձրացումը որպես բարեփոխում կարելի էր իրականացնել նախապես վերլուծելով, հաշվարկելով և նկատի ունենալով որոշակի բացառություններ, որի արդյունքում հազարավոր նպաստառուներ չէին զրկվի իրենց գումարներից։ Արդյունքում կենսաթոշակի բարձրացումը լիարժեք կծառայեր իր նպատակին և ինչպես նշել եմ վերևում՝ աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։  

-Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» իր նախընտրական ծրագրում գրել էր, որ մինչեւ 2023 թվականը աղքատությունը իջեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով: 2021 թվականին ծայրահեղ աղքատների թիվը վերջին 4 տարիների համեմատ եղել է ամենաբարձրը՝ 1․5 տոկոս։ Ստացվում է, որ ՔՊ-ն այս խոստումը կատարելու հարցում էլ է ձախողում․․․

-Չնայած իշխող ուժի խոստումներին՝ ծայրահեղ աղքատության նիշն էլ տարեցտարի բարձրանում է։ 2021 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, այսինքն՝ կրկնապատկվել է։ Իսկ ծայրահեղ աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 1.5 տոկոս, ամսական 26.500 դրամ սպառում: Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության 1․5 տոկոսը, հազարավոր մարդիկ պարզապես հացի գումար չունեն, սոված են մնում։

Իմ կարծիքով՝ խիստ անհավանական է, որ մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը մեր բնակչության կենսամակարդակը այսօրվա քաղաքականությամբ հնարավոր լինի բարձրացնել․ գնաճի դեմ պայքարի ու սոցիալական ապահովման ոչ արդյունավետ միջոցների կիրառումը նորից մեզ կանգնեցնելու է նույն խնդիրների առջև։



Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում
Ամենադիտված