Հայերեն


«Պայքարողների» խումբ մեդիա հարթակներում պայքարում է «հայի անաղարտության» համար՝ չհստակեցնելով, թե ինչը և ինչից է պաշտպանում

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան հասարակական–քաղաքական ու լրատվական դաշտը խորհրդարանական ընտրությունների նախօրեին գերհագեցած է տարատեսակ պայքարների հռետորաբանությամբ։ Ընդ որում, պետք է շեշտել, որ պայքար տերմինը սկսել է ներխուժել քաղաքացիական կենցաղ՝ չտարբերակելով թեմաներն ու ոլորտները։ Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերն արդեն իսկ սկսել են իրենց, այսպես կոչված, նախընտրական պայքարը և, բնականաբար, պայքարում են «հանցագործ իշխանությունների» դեմ։ Սա, ի դեպ, բավական ծեծված թեմա է, քանի որ, կարծես թե, քաղաքական ասպարեզում հայտնվելու լավագույն միջոցը իշխանություններին հենց այնպես, հռչակագրային հիմունքներով թալանչի ու ավազակ հայտարարելն է, որը, բնականաբար, ապահովում է քարոզչության պոպուլիզմը։
Մեկ այլ պայքարողների խումբ լրատվական ու մեդիա հարթակներում պայքարում է «հայու գենի մաքրության ու պահպանության համար»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչը և ինչից է պաշտպանում։ Որոշները պայքար են սկսել սփյուռքահայ գործիչների՝ հայաստանյան հասարակական–քաղաքական կյանքում ակտիվ գործունեության դեմ, ընդ որում, այսպես կոչված, պայքարում, վերջիններս դիմում են տարատեսակ էժանագին միջոցների և «տրյուկների»։
Վերջին շրջանում, կարծես, մի փոքր պասիվացել են բնապահան պայքարողները, որոնք նույնպես որոշակի տեսակարար կշիռ ունեին՝ համենայնդեպս մեդիա հարթակներում։ Վերջապես իշխանություններին բաժին է ընկել պայքարի ամենածանր օղակը՝ նրանք պայքարում են երկրում սոցիալական իրավիճակը բարելավվելու, կոռուպցիան նվազեցնելու, տնտեսությունը ոտքի հանելու համար։ Այս բոլոր պայքարները, սակայն, այդպես էլ արդյունք չեն տալիս՝ իշխանափոխություն տեղի չի ունենում, երկիրը ոտքի չի կանգնում, կոռուպցիան չի նվազում և այլն։
Սակայն վերջին օրերի ամենահետաքրքիր պայքարն սկսվեց «Մաքդոնալդսի» դեմ։ Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե վրացի գործարարներից մեկը Երևանում «Մաքդոնալդս» հիմնելու արտոնագիր է ստացել, մի նոր պայքարի բում առաջացրեց։ Հապճեպորեն հայտնվեցին մի խումբ «պայքարիստներ», որոնք հիմա էլ պայքարում են «Մաքդոնալդսի» դեմ։ Չնայած այստեղ դեռ պարզ չէ, թե նրանք պայքարում են արագ սննդի ամերիկյան գիգանտի՞, թե՞ Հայաստանում նրա մասնաճյուղը հիմնել ցանկացող վրացու դեմ։ Ամեն դեպքում տպավորությունն այն է, որ այս և հարակից այլ հարցերը էական չեն, քանի որը կարևոր է պայքարի առիթը։
Այս բոլոր պայքարների մեջ խեղաթյուրվում է մի կարևոր հանգամանք։ Անկախ նրանից, թե որ ոլորտում և ինչի դեմ է նախաձեռնվում պայքարը, «պայքարիսներին» առավել գրավում է զուտ պայքարելու գաղափարը, իսկ դա բերում է ընդհանրապես պայքարի ընկալման ձևախեղման, քանի որ պայքարային թոհուբոհի մեջ կորչում է վերջինիս ընկալումը և գիտակցումը, որ ցանկացած պայքար ընդամենը միջոց է, ցանկացած պայքար պետք է լինի գործողություն, որը կհանգեցնի նպատակի։
Ցավոք սրտի, ներկայում անկախ ասպարեզից, պայքարը դարձել է միայն նպատակ, որն էլ բերում է շարունակական հանրային ու հասարակական–քաղաքական լճացման։ Վերջինս էլ իր հերթին չափազանց ծանր է արտահայտվում երկրի քաղաքական դաշտի վրա, քանի որ հասարակությունը պարզապես հոգնել է և որևէ սպասելիք չունի կոչային ու հռչակագրային պայքարներից ու «պայքարիստներից»։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված