Ֆրանսիայի իշխանությունները ցանկանում են, որ մեծ ավտոկայանատեղիները հագեցած լինեն արևային մարտկոցներով
ՏնտեսությունMignews.com-ը գրում է, որ Ֆրանսիայի կառավարությունը պահանջում է, որ բոլոր մեծ ավտոկայանատեղերը հագեցած լինեն արևային մարտկոցներով։
Ֆրանսիայի բոլոր մեծ ավտոկայանատեղերում կտեղադրվեն արևային մարտկոցներ։ Նոր օրենքը, որը հավանության է արժանացել Սենատի կողմից, կտարածվի առնվազն առկա 80 մեքենաներ ունեցող և նոր կառուցվող ավտոկայանատեղերի վրա: 80-ից 400 տեղ ունեցող ավտոկայանատեղերի սեփականատերերը հինգ տարի ունեն օրենքի պահանջները կատարելու համար, իսկ 400-ից ավելի տեղ ունեցող ավտոկայանատեղերի շահագործողները ունեն ընդամենը երեք տարի: Խոշոր ավտոկայանատեղերի տարածքի առնվազն կեսը պետք է ծածկված լինեն արևային մարտկոցներով։ Ֆրանսիայի կառավարությունը կարծում է, որ այդ միջոցը կարող է օգնել արտադրել մինչև 11 ԳՎտ էլեկտրաէներգիա։
Ֆրանսիացի քաղաքական գործիչները քննարկում են նաև մայրուղիների և երկաթուղիների երկայնքով դատարկ հողի վրա, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերում մեծ արևային էլեկտրակայաններ կառուցելու առաջարկները:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]