Մեր չեմպիոն Միհրանի հետ կապված անարդարությունը կարելի է հեշտությամբ լուծել
ՍպորտԱռաքել Սեմիրջյանը գրում է․
Մեր չեմպիոն Միհրանի հետ կապված անարդարությունը կարելի է հեշտությամբ լուծել, և ես ունեմ այդ լուծման տարբերակը: Ուրեմն, պետությունը ոսկե մեդալ ստացած Արթուր Ալեքսանյանին ինչ-որ դրամական պարգև է նախատեսել, ես էլ առաջարկում եմ նույնչափ կամ դրա կրկնակի դրամական պարգև նշանակել մեր Միհրանին, ու պետությունը հայտարարի, որ վերջինիս համարում է օլիմպիական չեմպիոն. այդքան բան: Այս պարագայում Միհրանը համոզված կլինի, որ իր մեջքին պետություն է կանգնած, ու անկախ միջազգային դատավորների կատարած սրիկայությունից՝ ինքը, միևնույն է, Հայաստանի համար օլիմպիական ոսկե մեդալակիր է...