Ռմբակոծություններ՝ ազգային առաջնորդարանի ուղղությամբ
ԱշխարհՀրթիռակոծում է տեղի ունեցել Դամասկոսի ազգային առաջնորդարանի տարածքում: «Հայ ձայն»-ը նշում է, որ Սիրիայի բանակի օդուժը ծանր հարվածներ է հասցրել մայրաքաղաքի «Ալ Ճոպար» շրջանի ուղղությամբ, որտեղ թեմի առաջնորդարանն է գտնվում ու առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին: Լրատվական գործակալությունը, կապ հաստատելով Դամասկոսի թեմի առաջնորդարանի հետ, պարզել է, որ եկեղեցին և առաջնորդարանը վնասներ չեն կրել:
Նշենք, որ Դամասկոսի ազգային առաջնորդարանը Սիրիայի բանակի տիրապետության տակ գտնվող հատվածում է, որին հարակից շրջաններում տեղակայված են ընդդիմադիր զինյալների դիրքերը: Բանակն օդային գրոհներ է իրականացրել վերջինների ուղղությամբ: