Իրանցի ֆուտբոլիստին կախաղան կհանեն
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի «Ռահ-Ահան», «Տրակտոր» և «Գոլ-է Ռայհան» ֆուտբոլային թիմերի նախկին խաղացող Ամիր Նասր-Ազադանին մահապատժի է դատապարտվել ցույցերին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Iran Wire-ը։
Իսլամական Հանրապետության դատական համակարգը ծրագրում է կախաղան հանել 26-ամյա ֆուտբոլիստին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։