Հայերեն

Ալիեւ -Լուկաշենկո դաշինքը Ղարաբաղի շուրջ սեղմում է օղակը

Աշխարհ

«ԱՌԱՋԻՆ»

Բելառուսի Գերագույն դատարանը այսօր որոշում է կայացրել մերժել այսպես ասած՝ Լապշինի գործով բողոքարկումը, որով ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի համարվող Ալեքսանդր Լապշինը փորձել էր վիճարկել իրեն Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի իշխանության որոշումը: Բելառուսի իրավապահները Լապշինին ձերբակալեցին ամիսներ առաջ, Մինսկի օդանավակայանում, Ադրբեջանի պահանջով:

Լապշինին հետապնդում են Արցախ այցելելու համար, Ադրբեջանը դա համարում է պետական սահմանի խախտում և Լապշինին ենթարկում հետապնդման: Բելառուսի իշխանությունը բլոգերին ձերբակալեց Մինսկում, ընդ որում այդ երկրի նախագահ Լուկաշենկոյի Բաքու կատարած այցից մի քանի օր անց, որի ընթաքում նա իր մշտական աջակցությունն էր հայտնել Ալիևին: Եվ այսպես, ամիսներ շարունակ ծավալվող գործը Բելառուսի Գերագույն դատարանում մնաց անփոփոխ, այսինքն՝ Բելառուսը Լապշինին կարտահանձնի Ադրբեջանին: Ռուսաստանի իշխանությունը հայտարարում է, որ դա անթույլատրելի է և փորձում է Բելառուսի հետ լուծել հարցը: Նույն փորձի մասին խոսում է նաև Իսրայելը, քանի որ Լապշինը նաև այդ երկրի քաղաքացի է:

Ընդ որում՝ դա էլ հետաքրքրական է իսրայել-ադրբեջանական հարաբերությունների ջերմության ֆոնին: Ակնհայտ է, որ այստեղ իհարկե հատվում են մի շարք շահեր և Լապշինի գործի վրա տեղի է ունենում փոխադարձ հարաբերությունների պարզաբանման բավական խճճված մի գործընթաց: Այս ամենում սակայն կա նաև մեր՝ հայկական շահը, որին սպառնում է բավական լուրջ վտանգ, խիստ անցանկալի նախադեպի տեսքով: Փաստորեն, ձևավորվում է նախադեպ, երբ Արցախ այցելող բլոգերը, արտասահմանցին ենթարկվում է իրավական հետապնդման և ձերբակալվում: Ավելորդ է նկարագրել, թե ինչ է դա նշանակում և ինչ շղթայական ռեակցիայով է հղի:

Նախադեպը կարող է հոգեբանական ազդեցություն ունենալ Արցախ այցելելու մտադրություն ունեցող արտասահմանցիների վրա և նրանք կհրաժարվեն իրենց մտադրությունից: Այլ կերպ ասած՝ սա Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականության դրսևորում է, որը եթե ունենա հաջող ընթացք, կարող է իսկապես վատ նախադեպ ստեղծել Արցախի շուրջ: Իսկ Բելառուսը, որը Հայաստանի այսպես կոչված՝ դաշինքային գործընկերն է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, Ադբեջանին գործնական օժանդակություն է ցուցաբերում Արցախի շուրջ այդ օղակը սեղմելու գործում: Մեկնաբանություններն ինչպես ասում են ավելորդ են, սակայն այս ամենում շատ հետաքրքրական է պաշտոնական Երևանի լռությունը:

Երևանը խոսում է ընդամենը առիթի դեպքում, եթե հանկարծ հարց կուղղվի այդ գործի կապակցությամբ: Սակայն առանձնակի ակտիվություն, անգամ այսպես ասած՝ ոչ ֆորմալ մակարդակներում, մեղմ ասած՝ տարօրինակորեն չի նկատվում: Երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Սաֆարովին, Երևանում Հունգարիայի հյուպատոսությունը գրոհեցին զանազան իշխանական և մերձիշխանական երիտասարդական կառույցներ, մինչդեռ այս դեպքում կարծես թե որևէ «զորաշարժ» չկա Բելառուսի դեսպանատան ուղղությամբ: Թեև, այս դեպքում գուցե պատճառը ոչ թե արտաքին քաղաքական ինչ-ինչ նրբերանգներն են, այլ պարզապես այն, որ Հայաստանում Բելառուսի դեսպանատունը գտնվում է ամենաազդեցիկ օլիգարխներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, հովանու ներքո, նրա հայրենի Առինջում, ինչն էլ զսպում է իշխանական ու մերձիշխանական երիտասարդներին: Սակայն այս ամենում իհարկե առավել խորքային խնդիրը շարունակում է մնալ այն, թե ինչպիսի անվտանգության միջավայրում է գտնվում Հայաստանն ու ինչքանով այդ միջավայրը որևէ առնչություն ունի Հայաստանի հետ, երբ Հայաստանի դեմ գործողություններն այդ միջավայրում դարձել են ընթացիկ աշխատանք:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված