Ալեքսանյանը նարդով ձայն է հավաքում
ՔաղաքականությունԻ տարբերություն ՍԱՍ-ի Արտակի, ով նախկին ընտրությունների նման իր խանութների աշխատակիցների մի մասին հորդորում է ձայներ ապահովել իր օգտին, մյուսներին` ստիպում գրանցվել Արաբկիրում, և Միհրան Պողոսյանի, ով ավանդույթի համաձայն, Զեյթունում ցուցակագրում է մարդկանց ու պատրաստվում մեծ գումարներ բաժանել, Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու նորարարական մեթոդ է կիրառելու: Ասում են` նա որոշել է ձայներ ապահովել նարդու միջոցով։ Ըստ լուրերի` նա ամեն թայլայի համար հազար դոլարի գրազ է խոստանում. եթե ինքն է հաղթում, պահանջում է երաշխավորված հարյուր ձայն, եթե պարտվում է, վճարում է հազար դոլար: Ասում են նաև, որ նա նախընտրական շտաբ է բացել Բագրատունյաց հասցեում ու հենց այդտեղ էլ իրականացնում է խաղերի կազմակերպումը: