Ես լավ եմ, ամեն բան նորմալ է. Խորեն Լևոնյանը՝ ավտովթարի մասին
ՀասարակությունԽորեն Լեւոնյանն իր ֆեյսբուքյան էջի Stories բաժնում հրապարակում է արել տեղի ունեցած ավտովթարի մասին:
«Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է: Սիրով ձեր՝ Խորեն Լեւոնյան», - գրել է դերասանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել դերասան Խորեն Լևոնյանը:
