Հայերեն


Դանակահարություններ` դպրոցի դիմաց

Հասարակություն

Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոտիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և ոտիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։

Ոտիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար` Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կատարելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։

Կարճ ժամանակ անց ոտիկանները Նարեկ Հ-ին հայտնաբերել են և տեղափոխել ոտիկանության Արմավիրի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Նրան և դանակը ոստիկանությունը ներկայացրել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի առաջին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը որոնում է Ջիվան Ա-ին։

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըԻնձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանՈւղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում ենՄարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական
Ամենադիտված