Իշխանափոխության դաշինքը
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ
2017 թվականի խորհրդարանի ընտրության դաշինքային առանձնահատկությունը ունի թերեւս նաեւ ենթաառանձնահատկություն՝ դաշինքները կազմվում են գերազանցապես ֆիզիկական ծավալի տրամաբանությամբ, իսկ ահա գաղափարական, մոդելային որեւէ հիմնարար առաջարկ դաշինքները դեռեւս չեն ներկայացրել հանրությանը: Գուցե այդ բացը լրացնեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, պահելով մեխը հենց այդ ժամանակահատվածի համար:
Համենայն դեպս, առայժմ կարծես թե գերակշռում է մոտեցումը, թե մինչ գաղափարական մրցակցության անցնելը, նախ պետք է հեռացնել ՀՀԿ-ն իշխանությունից, հաստատել մրցակցային միջավայր եւ այդ արդար, օրինական մրցակցային միջավայրում էլ ձեռնամուխ լինել արդեն գաղափարական մրցակցության, այսպես ասած դասական քաղաքական պայքարին:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում