ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտեսանելի աթոռ․ այս հնարքը ցնցել է բոլորին
LifeԱճպարար Ջուլիան Դոֆինը YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա անցորդների աչքի առջև նստած է անտեսանելի աթոռին, հայտնում է Mirror-ը:
Դոֆինը քայլել է փողոցով, ապա անսպասելիորեն նստել է «օդից աթոռին» և սկսել է թերթ կարդալ, ինչով առաջացրել է ականատեսների ոչ միանշանակ արձագանքը: YouTube-ում հրապարակման պահից սկսած հոլովակը արդեն դիտել են 1․2 միլիոն անգամ: