«Լրիվ կինո ա». երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ամբաստանյալ Գաստիկը՝ դատավորին
Հասարակություն«ARMTIMES»
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրոդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը:
Դատարանը շարունակեց հետազոտել գործում եղած ապացույցները: Մասնավորապես հետազոտվեց սույն գործով առանցքային նշանակություն ունեցող վկա Վահագն Մնացականյանի (նա աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ ճանապարհին գտնվող ավտովերանորոգման կետում՝ Էրեբունու նախկին զորամասի դիմաց) ճանաչման ներկայացնելու վերաբերյալ հերթական տեսագրությունը:
Դատարանն այն հետազոտեց նիստերի քարտուղարուհու համակարգչով, թե՛ դատավարության մասնակիցները եւ թե՛ դահլիճում ներկա գտնվողները մեծ ջանք էին գործադրում այդ տեսագրությունը դիտելու, ինչպես նաեւ լսելու համար: Բանն այն է, որ տեսագրությունը թեքված էր եւ լսվում էր միայն քննիչի ձայնը, որը պարբերաբար դիմելով վկային ասում էր. «ճանաչեցիր, այո, ո՞ւմ, ինչ հատկանիշներից»:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում