Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Արցախից տեղափոխվել է Հայաստան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի «Արեւիկ» բուժմիավորման նորածնային եւ ռեանիմացիոն բաժանմունքներում գտնվող 11 երեխայից մեկը` 4 ամսական փոքրիկը, այսօր տեղափոխվել է Հայաստան։ InfoPort.am-ին այս մասին հայտնեց «Արեւիկ» բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը։
Նա հայտնեց, որ երեխային տեղափոխելու համար միջնորդել է Կարմիր խաչը. «Երեխան կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Նրան ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- ասաց նա։
Նշենք, որ երեխայի վիճակը ծանր է։