Հայերեն


Այս տարի էլ հազարավոր հայաստանցիներ նախընտրեցին Վրաստանը

Հասարակություն

«Առավոտ»-ը գրում է․

Ամռան այս սեզոնին մեր երկրի միջին խավի համար տուրիզմի հիմնական ուղղությունը մնում են Վրաստանի հանգստավայրերը: «Առավոտի» հետ զրույցում այսպես էին արձագանքում տուրընկերությունների աշխատակիցները հարցին, թե այս ամառ որտե՞ղ են նախընտրում հանգստանալ մեր քաղաքացիները: Եթե նախորդ 2-3 տարիներին Հայաստանից դեպի Վրաստան հոսքը փոքր-ինչ նվազել էր` սոցփաթեթով պայմանավորված, քանի որ սոցփաթեթի շահառուն կարող էր միայն Հայաստանում եւ Արցախում հանգստավայր ընտրել, ապա անցյալ տարվանից սկսած` տուրընկերությունները սոցփաթեթով Վրաստան էլ են տուրիզմ կազմակերպել: Այսինքն` այն գումարների գոնե մի մասը, որոնք Հայաստանում խելքին մոտ գներով տուրիզմ կազմակերպելու դեպքում կարող էին եւ մեր երկրի գրպանը մտնել, կրկին դուրս հանեցինք: Տուրընկերություններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ ոչ գործակալության, ոչ էլ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատացել, ինչը նկատվում է հանգստավայրերի ընտրությունից: Այսինքն` տուրընկերության մշտական հաճախորդները, որոնք սովորաբար ավելի բարեկեցիկ հանգիստ են նախընտրել, ասենք` Բուլղարիա, Հունաստան, Անթալիա, Յալթա, Սոչի եւ նմանատիպ հանգստավայրեր, այս տարի նրանցից շատերը նույնպես ընտրել են Վրաստանը, մասնավորապես՝ Բաթումը, Անակլիան, Գոնիոն, որոնք, ճիշտ է, Բուլղարիային, Հունաստանին, Անթալիային զիջում են, սակայն Վրաստանի հանգստավայրեր հանդիսացող Ուռեկիից, Քոբուլեթիից փոքր-ինչ բարձրակարգ են համարվում: Մեր զրուցակցի խոսքով՝ այնպես չէ, որ Վրաստանի տուրիզմը փայլում է իր ծառայությունների մատուցմամբ, սակայն Հայաստանի հանգստավայրերի համեմատությամբ մատչելի գները հիմք են հանդիսանում, որպեսզի մեր քաղաքացիները նախապատվությունը տան Վրաստանին, հատկապես, որ այդ ամենը համատեղվում է ծովափնյա հանգստի հետ: Տուրօպերատորների տվյալներով՝ Վրաստանում կարելի է հանգստանալ օրը մեկ անձի համար երկու-երեք հազար դրամից սկսած մինչեւ 40-50 հազար դրամ: Բարձր գները հիմնականում հյուրանոցային ծառայությունների համար են, որոնց թվում կան նաեւ համաշխարհային հյուրանոցային ցանցեր: Այդ արժեքը ներառում է նախաճաշը, իսկ համեմատաբար ցածրակարգ հյուրանոցներում` մեկ անձի համար վճարելով 10-12 հազար դրամ, հանգստացողը կստանա նաեւ երեքանգամյա սնունդ: Վրաստանում ճանաչված բրենդի մի քանի հյուրանոց է գործում: Մատչելի փաթեթները զբոսաշրջիկներին առաջարկում են հյուրատները: Եվ որքան էլ մեր երկրի տուրիզմի պատասխանատուները հայտարարում են, որ մեզ մոտ գները բարձր չեն, եւ որ դրանք գրեթե Վրաստանի գներին համահավասար են, տուրօպերատորները պնդում են, որ մեզ մոտ անգամ ամենաէժան հյուրատան մեկ գիշերակացը անձի համար, առանց սննդի, հիմնականում 5-6 հազար դրամից է սկսվում՝ կախված հանգստավայրի աշխարհագրությունից: Այս տարի դեպի Իտալիա տուրընկերությունները ուղեգրեր են առաջարկում անգամ 500-520 եվրոյով, որը 7 գիշեր 8 օրվա համար է: Այդ արժեքի մեջ ներառված է ավիատոմսը, դիմավորումն ու ճանապարհումը, տրանսպորտը, հյուրանոցն ու տեսարժան վայրերի ուղեւորությունները: Ինչպես տուրընկերությունների պատասխանատուները նշեցին, Հայաստանի քաղաքացիների համար այս ամառ նախընտրելի ուղղություններից է նաեւ Չեխիան, Խորվաթիան, Հունաստանը, Իսպանիան, Մոնակոն: Նոր ուղղություն է Իրանը, որը վերջերս է ավելի շատ տարածում գտել` պայմանավորված երկու երկրների` Հայաստանի ու Իրանի միջեւ վիզային ռեժիմի արգելքի վերացմամբ: Ի դեպ, այս տարի էլ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ իրենց թռիչքները կազմակերպում են Վրաստանից` տոմսի արժեքի մեջ շահելով շոշափելի գումարներ: Հատկապես, եթե ավիատոմսերը ձեռք են բերում ուղեւորությունից ամիսներ առաջ: Համեմատության համար նշենք, որ Վրաստանից Իտալիա մեկնում են 250 եվրո արժողությամբ ավիատոմսով, Հայաստանից` 400-450, Գերմանիա` 200 եվրոյով, Հայաստանից՝ 370-400: Ըստ մեր զրուցակիցների՝ դեպի Իտալիա էժան ուղեգրերի կողքին կան նաեւ բարձրարժեք` 1300-1500 եվրո արժողությամբ ուղեգրեր, որոնք հիմնականում ձեռք են բերում ապահովված խավի ներկայացուցիչները` մտավախություն ունենալով, որ 520 եվրոյանոց ուղեգրերն իրենց սպասելիքները չեն արդարացնի: Ուշագրավ է, որ դեպի Իսրայել ուղեւորության գները գրեթե անփոփոխ են: Տարբեր կրոնների խաչմերուկ հանդիսացող այս երկիր մեկնելու համար զբոսաշրջիկը 10 օրվա համար պետք է վճարի 1200 դոլար: Այս սեզոնին դեպի Դուբայ ուղղությունը պահանջարկ չի վայելում` եղանակով պայմանավորված: Ամռանը Դուբայի համար 450-500 դոլարով էլ տուրփաթեթներ կան, որոնք նախատեսված են 4-5 աստղանի հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար: Գրեթե նույն արժեքով տուրփաթեթներ են առաջարկվում դեպի Արեւմտյան Հայաստան: Ըստ մեր զրուցակիցների՝ Հայաստանից զգալիորեն պակասել է դեպի Եգիպտոս, Անթալիա տուրիզմը: Առաջինի պարագայում՝ շոգ սեզոնով ու անվտանգությամբ պայմանավորված, երկրորդի դեպքում` ապրիլյան պատերազմով ու Թուրքիայում ստեղծված լարված իրավիճակով: Շրի Լանկան, Գոան, Մալդիվյան կղզիները, Մոնակոն, Թաիլանդը, Սինգապուրը նույնպես մեր հայրենակիցների համար նախընտրելի ուղղություններ են:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված