Հայերեն


Արցախի Մարտունու արհեստագործական ուսումնարանն էներգետիկ անկախություն կունենա

Հասարակություն

Մարտունու Վ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանն ամբողջությամբ անցում կկատարի արևային էներգետիկայի՝ ապահովվելով մշտական տաք ջրով և էլեկտրաէներգիայով։

Խոշոր նվիրատվությամբ Shtigen Group-ի «Արևածագ Արցախում» նախագծին է միացել Telcell ընկերությունը.ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն Արցախի արևածագին հատկացված  7.4միլիոն դրամը կուղղվիՄարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արևայնացմանը։

Telcell ընկերությունը, շուկայում դիրքավորվելով որպես վճարահաշվարկային ազգային օպերատոր, կարևորում է համայնքային զարգացման ծրագրերին աջակցությունը։

«Այս տարի որոշել ենք մեր գործընկերների հետ միասին ներդրում ունենալ Արցախի երիտասարդների մասնագիտական զարգացման գործում։Էներգետիկ անկախությունը ներկայումս կարևորագույն առաջնահերթություններից է Արցախի համար։ «Արևածագ Արցախում» նախագիծը կենսական հարց է լուծում․ արևային վահանակների և ջրատաքացուցիչների շնորհիվ Մարտունու արհեստագործական ուսումնարանը կապահովվի էլեկտրաէներգիայով և տաք ջրով․ դա կնպաստի կրթօջախի բնականոն գործունեությանը։ Կարծում ենք՝ նոր հմտությունների ձեռքբերումը լուրջ և երկարաժամկետ հեռանկար է ստեղծում ապագայի համար»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանը:

Ուսումնարանում2023-ի տարեսկզբինկտեղադրվի հիբրիդային ֆոտովոլտային կայան և 2 արևայինջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ կրթարանը կունենա մշտական անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա։

«Մեզ համար գնահատելի է, որ խոշոր ընկերությունները գիտակցում են ռազմավարական նշանակության այս ծրագրի կարևորությունը։ Telcell-ն այս իմաստով եղավ առաջամարտիկ՝ ցուցաբերելով կորպորատիվ ազգային պատասխանատվության օրինակելի վարքագիծ»,-ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Ուսումնարանում սովորում է շուրջ 120 պատանիոչ միայն Մարտունի քաղաքից, այլև մերձակա համայնքներից: 3-ամյա կրթությունըմասնագիտական 7 ուղղություններով է՝ «վարսավիրական արվեստ և զարդարային դիմահարդարում», «կարի արտադրության տեխնոլոգիա», «հարդարման և շինարարական աշխատանքների իրականացում», «հասարակական սնունդ», «տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» և «մեքենաների ու մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում»:

«Կրթությունն ազգի առաջընթացի, զարգացման առաջին նախապայմանն է, դրան նպաստելը՝ պարտավորություն ու պատասխանավություն։ Shtigen Group-ի հետ համագործակցությունն այս նախագծի շրջանակում շարունակական բնույթ է կրելու․ զարգացման վեկտորները շատ են, և մենք պատրաստվում ենք ընդլայնել աջակցության հորիզոնները»,- նշում է Համբարձում Դանելյանը:

Արևային սարքերը տարեկան կխնայենմոտ մեկ միլիոն դրամ, որով ուսումնարանը կհոգա իր` հատկապես պատերազմից հետո ավելացած կարիքները։

«Այս իրավիճակում, երբ Արցախն աշխարհին կապող ճանապարհը պարբերաբար փակվում է, թշնամին զրկում է մեզ գազից, էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածության պատճառով էլեկտրաէներգիան է անջատվում, արևային սարքերը կարող են դառնալ էական այլընտրանք ևմեծ խնդիրներ լուծել։ Բացի այդ, նախատեսում ենք տնտեսված միջոցներով ձեռք բերել ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ սարքեր, գործիքներ»,-ասում է ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանը, որը թե՛ Ապրիլյան, թե՛44-օրյա պատերազմում տասնյակ ընկերների հետ պայքար է մղել թշնամու դեմ՝ անառիկ պահելով իր ծննդավայրը՝ Մարտունին։

TelCell-ը «Արևածագ Արցախում»-ին միացել էր դեռ ամիսներ առաջ՝ հնարավորություն ստեղծելով նախագծին նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։ 

«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է` արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։ Shtigen Group-ի միջոցներով, անհատների, սփյուռքի մեր հայրենակիցների, հայկական կառույցների օժանդակությամբ Արցախում ավելի քան 130 տուն ապահովված է մշտական տաք ջրով։ Նախագծի շրջանակում արևային կայան ու արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում։

ՀԳԵրբ զանգահարեցինք Մարտունու արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանին՝ տեղեկացնելու, որ նման ծրագիր է իրականացվելու, արձագանքից ինքներս հուզվեցինք։ Ասաց՝ «չեք պատկերացնի, թե այս օրերին ի՜նչ նշանակություն ունի մեզ համար այս լուրը. սիրտներս լցվեց»։

 

Պարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ
Ամենադիտված