Հայերեն

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, բեկումնային է. Ավետիք Չալաբյան

Blog

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

«Այս տարվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են հայկական բանակին մատակարարել ժամանակակից սպառազինությունների տարբեր տեսակներ, և դրանց միջոցով արմատապես արդիականացնել բանակը և վերափոխել նրա մարտավարությունը։

Պահանջվեց առնվազն ևս կես տարի, սեպտեմբերի 13-14-ի ողբերգական դեպքերը, թշնամու մեկը մյուսից լկտի սադրանքները, ներսից հանրային կոշտ ճնշումը, որպեսզի մեր երկրի «խաղաղամոլ» իշխանությունը ի վերջո թույլ տա բանակին երկրի ներսում սպառազինություն գնել։ Տարվա վերջին, մեր ռազմաարդյունաբերական մի շարք ընկերություններ բանակին են սկսել մատակարարվել հայկական սպառազինության առաջին լուրջ խմբաքանակները, և դա դեռ գործի սկիզբն է։

Ռազմական գաղտնիքից ելնելով, չեմ կարող նշել ոչ սպառազինություններ տեսակները, ոչ թվաքանակը, ոչ էլ ընկերությունները անունները, բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իսկապես բեկումնային է։ Թեև նախկինում էլ որոշ հայկական ընկերություններ սեփական արտադրության սպառազինություն են մատակարարել մեր բանակին, այսօր դա սկսել է մասսայական բնույթ կրել, և խոսքը առաջին հերթին վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին։ Եթե մեր բանակը կարողանա արդյունավետ յուրացնել դրանք, շարունակի պահել վերազինման տեմպը, եթե մեր զինվորները սովորեն դրանցով կռվել, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք որակապես նոր բանակ, որը կարող է արդեն որակապես նոր մարտական խնդիրներ լուծել, և իրական սարսափ դառնալ թշնամու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա, մենք համոզված ենք եղել, որ հայ ազգը խաղաղություն կվայելի և կբարգավաճի միայն այն դեպքում, եթե հզոր և ամուր լինի, իսկ դա առաջին հերթին (թեև ոչ միայն) բանակն է և նրա թիկունքը հանդիսացող ռազմարդյունաբերությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք տարիներ շարունակ մեր ջանքերն ենք դրել բանակի ամրապնդման և ռազմարդյունաբերության զարգացման մեջ։ Այժմ, երբ մենք տեսնում ենք դրա առաջին համեստ պտուղները, մենք ավելի քան վճռական ենք շարունակել մեր հանձնառությունը՝ զարգացնել մեր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, հզորացնել մեր բանակը, և նորացված հայկական ուժով նվաճել խաղաղ ապրելու բերկրանքը մեր սրբազան հողի վրա։

Այսօր, երբ մենք կանգնած ենք մեր պատմության հերթական փորձության առաջ, երբ Արցախի կորուստի վտանգը դարձել է շատ իրական, մենք առավել ևս իրավունք չունենք ընկճվելու և կանգ առնելու։ Մենք համոզված ենք, որ Արցախը ևս ապաշրջափակելու և ի վերջո ազատագրելու է հայի զորեղ բազուկը, և ի տարբերություն տարբեր միամիտների, կեղծավորների և օտարամոլների, մեր հույսը երբեք չենք դրել ու չենք դնելու ուրիշի խաղաղապահների վրա, այլ ինքներս ենք ամենօրյա աշխատանքով մոտեցնելու այդ օրը։ Մինչ այդ, ցանկանում են իմ խորին շնորհակալությունը հայտնել այն բոլոր նվիրյալ մարդկանց, որոնք իրենց հավատով, տաղանդով և աշխատասիրությամբ փոխում են մեր իրականությունը, և որոնց ձեռամբ են կերտվելու մեր վաղվա հաղթանակները: Վարձքներդ կատար, քույրեր և եղբայրներ, և նորանոր ձեռքբերումներ մեզ բոլորիս»:

 

Կպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRW
Ամենադիտված