Հայաստանն առաջին քայլն է արել Բելառուսի դեմ
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 9-ին չեղյալ է համարել փետրվարի 7-ին իր կայացրած որոշումը, ըստ որի Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պետք է մեկներ Մինսկ եւ մասնակցեր Բելառուսի միլիցիայի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վարչապետի նոր որոշման համաձայն Վարդան Եղիազարյանը չի մեկնի Բելառուս:
Դա փաստորեն Հայաստանի առաջին քայլն է Բելառուսի դեմ, բլոգեր Լապշինի արդեն բավական հայտնի, աղմկոտ գործի համատեքստում: Բելառուսն Արցախ այցելած բլոգերին ձերբակալեց Ադրբեջանի պահանջով եւ արտահանձնեց Բաքվին:
Լապշինը ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի է, բայց գործն իհարկե առնչվում է նաեւ Հայաստանին, քանի որ խոսքը Արցախ այցելողների հանդեպ Ադրբեջանի միջազգային հետապնդման նախադեպի մասին է: Իհարկե, մեղմ ասած քիչ է հավանականությունը, որ այն կդառնա տարածված նախադեպ, հատկապես քաղաքակիրթ աշխարհի երկրներում, որտեղ մարդու իրավունքը գերակա արժեք է: Բայց, փաստն այն է, որ Բելառուսը ստեղծել է նախադեպ, ինչին Հայաստանն իհարկե պետք է արձագանքի:
շարունակությունն՝ սկզբնաղբյուրում