Հայերեն


Հարցաքննվել է Գուրգեն Արսենյանը

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Խուլիգանական դրդումներով սպանության փորձի ծանր մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առաջադրված է միայն Անդրանիկ Գաբրիելյանին, ով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին, ու կոնկրետ նա է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով:

Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է նաև զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է երկու դրվագ կողոպուտի և խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Հակոբ Բոյաջյանն ու Սամվել Սաֆարյանը մեղադրվում են խմբի կազմում կատարած կողոպուտի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարությունից առաջ, ըստ մեղադրանքի, չորս ամբաստանյալները 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Մաշտոցի 40 շենքի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում խուլիգանական գործողություններ են կատարել՝ ծեծի են ենթարկել իրենց ծանոթ, գործով տուժող Գևորգ Մ.-ին:

Դատական այս նիստի սկզբում ամբաստանյալ Սամվել Սաֆարյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը միջնորդություն արեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու վերաբերյալ:

Պաշտպանը մատնանշեց, որ Սամվել Սաֆարյանը քաղաքացիական ամուսնության մեջ է, նրա խնամքին են երկու մանկահասակ երեխաները, Սաֆարյանն արդեն 1,5 տարի անազատության մեջ է, արդեն 11 ամիս շարունակվում է դատական քննությունը: Անձը մեղադրվում է միջին ծանրության հանցավոր արարք կատարելու համար: Առկա են հիմքեր, որ ազատ արձակվելու պարագայում նա չի խոչընդոտի գործի քննությանը: Ըստ քրեական գործի տվյալների՝ Սամվել Սաֆարյանը խուլիգանության միջադեպով էլ շատ ակտիվ չի եղել, իրեն ավելի զուսպ է պահել…

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը, և ամբաստանյալ Սամվել Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը չփոփոխվեց:

Այնուհետև հարցաքննվեց վկա Գուրգեն Արսենյանը:

ԱԺ պատգամավորը մի քանի նիստ է ներկայանում է դատարան, սպասում է դատարանի առաջին հարկի ցուրտ միջանցքում, բայց հարցաքննվելու հերթը նրան չէր հասնում: Այսօրվա նիստը, ինչպես նախորդները, սկսվեց նախատեսվածից ուշ՝ հիսուն րոպե ուշացումով՝ ամբաստանյալներին ուշացումով դատարան ներկայացնելու պատճառով:

Նախագահող դատավորը ուղեկցողներին ասաց, որ փոխանցեն ՔԿՀ ղեկավարությանը. «Ամբաստանյալները պարբերաբար ուշ են ներկայացվում դատարան»:

Վկա Գուրգեն Արսենյանը սկսելով իր ցուցմունքը՝ ասաց, թե դեպքի օրը վաղ առավոտյան՝ 6-ն անց 30-ի սահմաններում, իր օգնական Ավետիս Գալստյանի հետ, իր անձնական «Լեքսուս» մեքենայով տուն էր գնում ակումբից: Չհասած Մաշտոց-Թումանյան խաչմերուկին՝ հեռվից նկատել է, որ մի խումբ անձինք «ֆիզիկական բռնություն են գործադրում գետնին ընկած անձի նկատմամբ»: Վերջինիս ծեծում էին մայթի ու փողոցի հատման հատվածում: Արտաքին տպավորությամբ՝ ծեծողները 3-4 հոգի էին: Քանի որ գետնին ընկածը կծկված էր, «ակնհայտ էր ֆիզիկական լուրջ վտանգը», պատգամավորը հասկացել է, որ միջամտության անհրաժեշտություն կա:

Նա ծեծողներից 7-8 մետր հեռավորության վրա կանգնեցրել է մեքենան՝ ինքն է եղել մեքենայի ղեկին: «Ձայնային ազդանշան տվեցի որ ուշադրություն հրավիրեմ… դա ուղերձ էր, որ դադարեցնեն միջադեպը… Միջադեպը դադարեց և ունեցավ այլ շարունակություն… Մասնակիցները շարժվեցին իմ մեքենայի ուղղությամբ: Գետնին ընկածը մի կերպ ոտքի կանգնեց, անցավ փողոցը… »:

Մեքենային մոտեցածների ու պատգամավորի միջև, ով դեռ շարունակում էր վարորդի տեղում նստած մնալ, սկսվել է, պատգամավորի խոսքերով՝ «փոխադարձ քննարկում»:

«Ես զգուշացրի, որ ժամանակն է վերջ տալ… զգուշացրի, որ ԱԺ պատգամավոր եմ, զգուշացրի, որ նրանց արարքի հետևանքները կարող են ոչ օգտավետ կամ ոչ արդյունավետ լինել իրենց համար… Երկխոսությունը արդյունք չունեցավ… Ես դուռը բացեցի, դուրս եկա մեքենայից, շարունակեցի իմ բացատրական աշխատանքը՝ փորձելով հասկացնել երիտասարդներին՝ իրենց գործողություններին վերջ տալու նպատակահարմարությունը… Իմ ջանքերն ապարդյուն էին անցնում, նրանց՝ լսելու ունակությունը շատ քիչ էր, չէին կարողանում ադեկվատ հասկանալ, նրանց պահվածքը ոչ ադեկվատ էր… Նրանք ասացին, թե ծեծում կամ պատժում էին իրենց՝ չգիտեմ ինչին, և իրենք կորոշեն՝ ինչը ոնց անեն… «Քննարկման» ընթացքում նրանք ինչ-որ պահի անցան հայոց լեզվի անթույլատրելի լեքսիկոնի՝ հայհոյանքների տարափի, հետո սկսվեց ֆիզիկական ուժի գործադրումը… Ես չեմ կարող պնդել, թե բոլոր չորսն էլ հայհոյում էին, բայց հայհոյանքների ընդհանուր ֆոն էր տիրում… Նրանք գործի դրեցին բռունցքները … Ոչ, ինձ չեն հարվածել… Իմ օգնական Ավետիս Գալստյանը փորձեց նրանց կարգի հրավիրել, որ չհայհոյեն, բայց նրանք անցան հարվածների: Նրանք և իմ օգնականը միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելով՝ տեղափոխվեցին մեքենայի հետևի մասը… Այն պահին, երբ իմ օգնականը սրտի շրջանը ցույց տալով՝ ասաց. «Սրտիցս խփեցին», ես հասկացա, որ պետք է կիրառվեն ավելի ռադիկալ միջոցներ, որ բարի կամքի դրսևորումների պահը սպառվել է… Ես մեքենայից հանեցի օրինական հիմքով ինձ պատկանող ատրճանակը, որ կասեցնեմ հնարավոր հետագա գործողությունները… Այդ ժամանակ իմ մեքենայի հետևում կանգնեց մի ավտոբուս, մարդիկ իջան, այդ թվում՝ կանայք, հետաքրքիր ձայնային ֆոն առաջացավ՝ կանայք գոռում էին… Մոտ 10-15 վայրկյան անց իմ օգնականը իր գործողություններով վնասազերծեց սպառնալիք ներկայացնող անձանց…»:

Պատգամավորը դատարանում ասաց, թե տպավորություն է ստացել, որ այն երիտասարդը, ում ձախ ձեռքին դանակ կար, փորձում է դանակի երկրորդ հարված էլ հասցնել, բայց «նրա ձեռքը չի հասել…»:

Անհանգստանալով, որ օգնականը սրտի շրջանում վնասվածք է ստացել, անհրաժեշտ է շտապ հիվանդանոց հասցնել, վկան օգնականին ասել է, որ նստի մեքենայի ղեկին, ինքը նստել է նրա կողքին, որ կարողանա վերահսկել իրավիճակը:

Ըստ պատգամավորի՝ իր ձեռքի զենքը տեսնելով՝ երիտասարդները ինչ-որ չափով ավելի զուսպ ու զգուշավոր էին դարձել… Պատգամավորը մեքենայով հասել է Օպերայի մոտ՝ Ֆրանսիայի հրապարակ, այնտեղ հերթապահող ավտոտեսուչներին զգուշացրել է կատարվածի մասին, ինքը նստել է մեքենայի ղեկին ու անմիջապես մեկնել է հիվանդանոց, որտեղ նրա օգնականը անհապաղ վիրահատվել է:

Պատգամավորը, պատասխանելով մեղադրողի հարցերին, ասաց, որ իր օգնականի բուն դանակահարության պահը չի տեսել, դանակահարվելու մասին իրեն ասել է օգնականը: Բայց դանակը երիտասարդներից մեկի ձեռքին պատգամավորը պարզ տեսել է. «Դանակը ձեռքին երիտասարդը հայտնվեց իմ առաջ, դանակը նրա ձախ ձեռքին էր, այդ ձեռքին նաև ինչ-որ դաջվածքներ կային…»:

Պատգամավոր վկան դատարանի դահլիճում մատնացույց արեց այն ամբաստանյալին, ում ձախ ձեռքին դեպքի պահին տեսել էր դանակը: Դա ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանն էր: Վերջինիս հետ նախաքննության ժամանակ առերեսում էլ էր եղել:

Պատգամավորը նշեց, որ ամբաստանյալներից երկուսը՝ Սամվել Սաֆարյանը և Գարիկ Բաբախանյանը համեմատաբար պակաս ագրեսիվ էին. «ավելի հանգստի մեջ էին… Կատարվող ողջ բուկետը հակահասարակական էր, բայց այդ երկուսինը՝ ավելի քիչ… Նրանք ավելի քիչ ցուցադրական էին, քիչ ցցուն, քիչ ագրեսիվ… Իրավիճակը շատ դինամիկ էր, այդ իրավիճակում բարիդրացիական հարաբերությունների մասին խոսք լինել չէր կարող…»:

Պատասխանելով ամբաստանյալ Սամվել Սաֆարյանի շահերի պաշտպան Թ. Բաղդասարյանի հարցերին՝ պատգամավորն ասաց, որ Սամվելի գործողությունները միգուցե ուղղված էին պրոցեսը զրոյականի հասցնելուն, բայց արդյունավետ չէին… «Հիշատակածս երկուսի պահվածքը, վերաբերմունքը ինչ-որ տեղ ավելի ընկալելի էր, բայց «ընդհանուր փաթեթը» դուրս էր իմ ընկալումից… Այդ երկուսը ոչ թե գործուն միջոցներ, այլ պարզապես միջոցներ էին գործադրում՝ իրադրությունը ավելի չսրելու համար, բայց դադարեցնելու, հաշտեցնելու կոչեր չեն հնչեցրել, նման բան չի եղել… Եթե երիտասարդների ագրեսիվությունը գնահատեմ ըստ սանդղակի, ապա կային ագրեսիվ՝ N1, N2, իսկ Գարիկ Բաբախանյանն ու Սամվել Սաֆարյանը NN 3,4-ն էին… Եթե ասեմ՝ մենք զրուցել ենք՝ սխալ կլինի, դա զրույց չէր, նրանց կողմից մի «ծաղկեփունջ» էր՝ հայհոյանքների ու սպառնալիքների…»:

Պատասխանելով դատարանի հարցին՝ ինչո՞ւ Ավետիս Գալստյանը հարվածեց ու գետնին փռեց ո՛չ նրան, ով դանակահարել էր, այլ ուրիշ երկուսի, պատգամավորը պատասխանեց. «Երբ իրավիճակը դուրս է գալիս սահմաններից, ցանկացած մարդ չի ստուգում՝ ի՞նչ կա մյուսների ձեռքին… Նրանք բոլորն էլ վտանգ էին ներկայացնում: Իսկ մյուս երկուսին օգնականս չհասցրեց հարվածել, նրանք փախան…»:

Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը նախապես հարցաշար էր պատրաստել, որտեղ հարցերը շարադրված էին գրական հայերենով, բայց ավելի շատ՝ ոչ թե դիպուկ էին, այլ՝ խճճված, ինքն էլ մի քիչ դժվարանում էր ընթերցել, չնայած ասաց, որ անձամբ է շարադրել ու գրի առել հարցերը:

Նախ նա հարցրեց՝ արդյո՞ք պատգամավորը մինչև մեքենայից իջնելը արդեն չէր հրահանգավորել իր օգնականին, որ նա կռվողներին գետնին տապալի…

Այնուհետև հարցրեց, թե մեքենայից իջնելուց որքա՞ն ժամանակ անց է պատգամավորն իր ձեռքին դանակ տեսել և արդյո՞ք դանակը տեսնելով՝ խուճապի չի մատնվել:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Խուճապի մատնվելու հիմքեր չեմ ունեցել… Դանակի ևս մի հարված հասցնելու ձեր ցանկությունը զգացել եմ, երբ մեքենայի հետևից տեղափոխվեցիք ձեզ համար ավելի հարմար դիրքի… Գուցե իմ նկատմամբ էլ դանակ կիրառեիք, բայց խուճապի մատնվեցիք դո՛ւք՝ զենքը տեսնելով… Ես բանակային ծառայություն եմ անցել Սովետական բանակում, ծառայել եմ Հեռավոր Արևելքում՝ հակահետախուզության սպա եմ, դժվար՝ խուճապի մատնվեի՝ սառը զենքը տեսնելով…»:

Ամբաստանյալի մյուս հարցին՝ ե՞րբ բժիշկներից իմացավ իր օգնականի վնասվածքի ու իրական վիճակի մասին, պատգամավորը պատասխանեց, որ բժիշկները այդ մասին իրեն հայտնել են երկու ժամ անց՝ վիրահատությունը ավարտելուց հետո: Նրանք ասել են, որ Ավետիսի բախտը բերել է՝ 7 մմ էլ եթե խոր գնար հարվածը, սրտին կհասներ: Բժիշկներն ասել են, որ վիրահատությունից հետո տուժողի կյանքին վտանգ չի սպառնում: «Բայց երբ ես նրան տանում էի հիվանդանոց, չգիտեի, թե վերքն ինչ վիճակում է, ինչքան խորություն ունի… Բժիշկներն ասացին, որ օգնականիս ֆիզիկական տվյալներն էլ են օգնել, որ հարվածը սրտին չի հասել…»: Օգնականը նորից աշխատանքի է անցել 20 օր անց:

Ամբաստանյալը հարցրեց, թե պատգամավորի կարծիքով՝ ո՞րն էր օգնականին դանակահարելու պատճառը: Պատգամավորը պատասխանեց. «Իմ օգնականին դանակահարելու պատճառը անխոհեմ գործողություններն էին՝ հարց տվող ամբաստանյալի կողմից»:

Պատգամավորը նշեց, որ օգնականը դանակահարվելուց հետո է երկու երիտասարդներին մի-մի հարվածով տապալել գետնին: Ամբաստանյալն էլ նշեց, որ սկզբում Ավետիսը հարվածել է իր ընկերներից երկուսին, ինքը այդ պատճառով դանակահարել է նրան, դրանից հետո էլ Ավետիսը «նոկդաուն» է արել իր երկու ընկերներին:

Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը հարցրեց, թե պատգամավորը չի՞ կարծում, որ «կատարվածը ոչ այլ ինչ էր, քան՝ ինքնապաշտպանություն»:

Պատգամավորը պատասխանեց. «Իմ օգնականը որևէ զենք, առարկա չի կիրառել… Նա հայերեն լեզվով փորձել է բացատրել, որ երիտասարդները ավարտեն իրենց «հյուրախաղերը», բայց կարծում եմ՝ երիտասարդների վիճակը թույլ չտվեց, որ նրանք ողջամտորեն հասկանան ասվածը»:

Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանն անընդունելի համարեց, որ պատգամավորը, իմանալով, որ իր օգնականի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է, թե նրան պատճառվել է ծանր վնաս: Ամբաստանյալը հնչեցրեց իր կարծիքով՝ ամենասուր հարցը. «Ո՞րն է աբսուրդի հասնող ագիտացիայի պատճառը»:

Դատարանն այս հարցը հանեց՝ նշելով, որ այն մեղադրանքի ծավալից դուրս է:

Մեղադրողը այս և արդեն հնչեցված հարցերի մեջ նկատեց վիրավորական ու հեգնական երանգներ ու միջնորդեց ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ նկատողություն անել:

Ամբաստանյալը չընդունեց. «Ո՞ր բառն էր վիրավորական՝ ագիտա՞ցիան, աբսո՞ւրդը, կարող եմ բացատրել…»:

Դատարանը կողմերի կարծիքները լսելով՝ մեղադրողի միջնորդությունը մերժեց, բայց արձանագրեց, որ ամբաստանյալի խոսքի մեջ «հեգնելու ցանկության վտանգը զգացվում է…»:

Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը պատգամավորին ու դատարանին ասաց. «Ես դանակի առաջին հարվածից հետո փորձ չեմ արել մոտենալ Գալստյանին: Արսենյանը հետո է հանել ատրճանակը, մինչև ատրճանակի հանելը ես բավական ժամանակ ունեի նորից հարվածելու, բայց չեմ հարվածել»:

Ամբաստանյալն այս հանգամանքը փորձում էր շեշտել, որովհետև մեղադրվում է ոչ թե դանակով տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու, այլ սպանության փորձի համար:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 24-ին, կշարունակվի գործով մյուս վկաների հարցաքննությունը:

Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված