Խոշոր վթար. 5 մարդ մահացել է, 23–ը` վնասվածքներ ստացել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով մահացել է 5 մարդ, վիրավորվել՝ 23-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
«Նախնական տվյալներով՝ Դիարբեքիրում մարդատար ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Բացի այդ, 23 մարդ էլ տարբեր վնասվածքներ են ստացել», – հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ավտոբուսի վարորդն անձրևի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը, և այն կողաշրջվել է։