«Հիմա ավելի շատ կոնկրետ բիզնեսով եմ զբաղվում». Արթուր Բարսեղյան
LifeExclusive
Past.am-ը շարունակում է գտնել և Ձեր ուշադրությանը ներկայացնել սիրելի հեռուստասերիալների դերասաններին, ովքեր վերջերս այնքան հաճախ չեն երևում հեռուստաէկրաններին:
Այս անգամ մեր զրուցակիցը «Բանակում» հեռուստասերիալում Ռազմիկ Հակոբյանին մարմնավորած Արթուր Բարսեղյանն է:
- Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք նկարահանվել «Բանակում»-ում, ումի՞ց ստացաք առաջարկը:
- «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկն ստացել եմ ռեժիսոր Արամ Շահբազյանից: Նոր էի ինստիտուտն ավարտել, դեռ ինչ-որ տարերքների մեջ էի, երկար մազերով: Այդպես մի օր քայլում է Մաշտոցի պողոտայով, ճանապարհին Արամն ինձ տեսավ և, ճանաչելով թատրոնից, ասաց, որ ուզում է՝ անպայման իրենց հեռուստաֆիլմում խաղամ: Ես չմերժեցի, գնացի քասթինգի, որտեղ բավականին շատ մարդիկ կային հավաքված: Քասթինգն անցա, ուրիշ դերի համար գնացել էի, լրիվ ուրիշ դեր տվեցին ու սկսեցինք նկարահանումները:
շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում