Հայերեն


Ինչի՞ է ուզում հասնել իշխանությունը Արցախի հարցում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ արցախահայությունը, շրջափակման մեջ գտնվելով, շարունակում է պայքարել իր իրավունքների պաշտպանության համար։ Բնականաբար, տարբեր սպառնալիքների ու հանցագործությունների միջոցով Ադրբեջանը ձգտում է հայաթափել Արցախը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա արցախցիների հետ, եթե նրանք դադարեցնեն պայքարը և հանձնվեն։ Հասկանալի է, որ շրջափակման միջոցով Ալիևը պայմաններ է ստեղծում, որ Արցախի հայերը ուղղակի թողնեն և հեռանան։ Դրա համար էլ «մինիսուլթանը» հայտարարում էր, թե ով չի ցանկանում լինել իրենց քաղաքացին, Լաչինի ճանապարհը բաց է, կարող են թողնել ու հեռանալ։ Բայց Արցախն ընտրել է մինչև վերջ իր իրավունքների համար պայքարելու ճանապարհը։

Դեկտեմբերի 25-ին տարբեր հաշվարկներով մոտ 50 հազար մարդ դուրս եկավ փողոց իր կամքն արտահայտելու։ Սա կարևոր քայլ էր Արցախի բնակչության միակամությունը ցույց տալու համար, քանի որ Ադրբեջանը տարբեր ձևերով ցանկանում է ջլատել արցախահայության միասնականությունը։ Մյուս կողմից էլ Արցախը՝ որպես անկախ սուբյեկտ, իր ձայնն է բարձրացնում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Եվ այս առումով կարևոր շեշտադրումներ են հնչում հենց Արցախի պաշտոնյաների կողմից։ Օրինակ՝ օրերս «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» թեմայով տեսակամուրջ անցկացվեց Ստեփանակերտի և Երևանի միջև, որի ընթացքում Արցախի ներկայացուցիչները, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացրեցին ստեղծված իրավիճակը։ Ըստ այդմ, ուղերձներ հղվեցին միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ բանակցություններից կամ երկխոսությունից, և անգամ Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարություններից է պարզ դառնում, որ Արցախում կոնկրետ հումանիտար ճգնաժամ կա։

Ուստի միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա հասցեական ճնշումներ են հարկավոր՝ այդ թվում և պատժամիջոցների տեսքով։ Բայց ինչքան Արցախը ավելի վճռական է արտահայտում իր դիրքորոշումն, այնքան Բաքուն մեծացնում է ճնշումը։ Դրա համար էլ Ադրբեջանը շրջափակմանը զուգահեռ Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր է ստեղծում, ինտերնետ կապից զրկելու փորձեր է կատարում և այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշմանը, ապա այստեղ ևս խնդիրներ կան։ ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել ու միայն Արցախին Ադրբեջանի հետ երկխոսելու անհասկանալի կոչեր են անում։ Փաշինյանի ասուլիսից ևս պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն Արցախին ուղղակի միայնակ են թողել ադրբեջանական սպառնալիքին դեմ հանդիման, իսկ նրանց սատարումը Ստեփանակերտին հումանիտար աջակցությունից այն կողմ չի անցնում։

Իսկ եթե հաշվի առնենք, որ Լաչինի ճանապարհը փակ է, ապա այդ հումանիտար աջակցությունն էլ է դառնում անբովանդակ ու անհասկանալի: Միաժամանակ, հետաքրքրական է, որ Փաշինյանը հայտարարում էր, թե արցախցիները իրենց վերաբերող հարցերով պետք է զբաղվեն, հայաստանցիներն՝ իրենցով։ Իսկ այսպիսի դիրքորոշումն իր արտացոլումն է ունենում նաև հայ հասարակության ներսում առկա տրամադրությունների վրա։ Դրա համար էլ այսօր Հայաստանում մարդկանց մի զգալի մասը ամենայն լրջությամբ չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ավելին՝ կա կասկածելի ծագման մի խումբ՝ հիմնականում մոլի նիկոլականներ, որոնք հեգնում են արցախցիներին, նույնիսկ ուրախանում ստեղծված վիճակով։ Սա պակաս դավաճանական մոտեցում չէ: Բնական է, որ Հայաստանի և Արցախի մոտեցումներում ակնհայտ հակադրություններ են նկատվում։

Եվ, ըստ այդմ, պատահական չէ, որ Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե Հայաստանի վարչապետի՝ նախօրեին արած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը։ Հայտարարության մեջ առկա էր ՀՀ իշխանություններին ուղղված հորդոր Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ տանելու հանձնառության վերաբերյալ։ Սակայն Փաշինյանը կառավարության նիստում պատասխանեց Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ակնարկելով, թե այն փակուղի է տանում, և Արցախը պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկը իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ։

Բայց երբ հաշվի ենք առնում, որ Արցախի շուրջ իրավիճակն առանց այն էլ փակուղային է, և Ադրբեջանը կտրականապես խուսափում է Արցախի իշխանությունների հետ երկխոսությունից, ապա Փաշինյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի բարձրացնելու Արցախի ինքնորոշման թեման։ Մյուս կողմից էլ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Փաշինյանն իր ասուլիսում կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց ռուս խաղաղապահների հասցեին, թե նրանք չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը։ Իսկ այդ նույն օրը իր հրավիրած ասուլիսում Ալիևը մեծ համոզվածությամբ հայտարարում էր, թե ռուս խաղաղապահները 2025 թվականին հեռանալու են։ Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում են ռուս խաղաղապահներին։

Իսկ Արցախից հայտարարություններ են հնչում խաղաղապահներին թիրախավորելու անթույլատրելիության մասին, քանի որ նրանց առկայությունը Արցախի անվտանգության առանցքային բաղադրիչն է։ Ավելին՝ տեսակամուրջի ժամանակ Ռուբեն Վարդանյանը բարձրացրեց խաղաղապահների քանակն ու զինամթերքն ավելացնելու ու նրանց տեղակայման երկարաժամկետությունն ապահովելու հարցը։ Այս ամենը բավական զարմանալի վիճակ է ստեղծում: Ստացվում է՝ որոշակի հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են՝ ընդդեմ Արցախի:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»
Ամենադիտված