Հայերեն


Ռուբեն Վարդանյանը՝ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների թիրախում

Քաղաքականություն

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի գործող վարչախմբի պատկերացումներն Արցախի հարցում արմատապես տարբերվում են, ուստի բնավ էլ տարօրինակ չէ, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուները վերջին օրերին ավելի են ակտիվացրել Արցախի պետնախարարի դեմ իրենց հակաքարոզչությունը։

Եթե Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները հայտարարում են, թե մտադիր չեն բանակցել Արցախի փոխարեն, ինչպես նաև Արցախն ամբողջովին մենակ են թողել թշնամական պետության հետ դեմ հանդիման, Ռուբեն Վարդանյանը պարզ և հստակ արձանագրում է, որ չեն հրաժարվելու հայրենիքում արժանապատիվ, ազատ ու անվտանգ կյանքով ապրելու իրավունքից։

44-օրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները գրեթե չեն հակադրվել Նիկոլ Փաշինյանին, իսկ նախագահի աթոռը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը ընդհանրապես տևական ժամանակ սսկվել և անձամբ իր անունից ոչինչ չի ասում։

Հատուկենտ դեպքերում Արցախի իշխանության և քաղաքական դաշտի ներկայացուցիչներ են հանդգնել հակադարձել Նիկոլ Փաշինյանին, սակայն այդ անձինք լուրջ վտանգ չեն ներկայացրել Փաշինյանի իշխանության համար։ Մինչդեռ այսօր արդեն պետնախարարը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել՝ հստակորեն ցույց տալով փաշինյանական վարչախմբի դավաճանական էությունը։

Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ պետնախարարը հայտարարություն է տարածել և նշել, որ եթե Ադրբեջանին թվում է, թե հայերից ազատվելով պետք է հասնեն խաղաղության, ապա դա շատ սխալ և վտանգավոր պատկերացում է։

«Ադրբեջանը պետք է գտնի ուղիներ հայերի հետ խաղաղության հաստատման հարցում, մենք մշտապես բաց ենք եղել կառուցողական քաղաքական երկխոսության առջև», - ասել է պետնախարարը։

Բնավ զարմանալի չէ, որ Ռուբեն Վարդանյանի այս մոտեցումները արդեն ամիսներ շարունակ արժանանում են նաև Ադրբեջանի իշխանությունների բուռն քննադատությանը, Իլհամ Ալիևը, Ջեյհուն Բայրամովը իրենց բազմաթիվ ասուլիսներում, ելույթներում, ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում անընդհատ բարձրացնում են հենց Ռուբեն Վարդանյանի հարցը՝ պահանջելով նրան հեռանալ Արցախից։

Այս ֆոնին առնվազն պետք է որ տարօրինակ լիներ, որ պետնախարարի դեմ հակաքարոզչություն է իրականացվում նաև Հայաստանից, մինչդեռ որևէ տարօրինակ բան իրականում չկա, ամիսներ շարունակ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները գործում են սինխրոն, իսկ նրանց սպասարկող ուժերը, փորձագետները, ԶԼՄ-ները շրջանառում են գրեթե նույն նարատիվները, ուստի այդ նարատիվներից դուրս որևէ անձի ակտիվությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ պետք է հարուցեր թե՛ ադրբեջանի իշխանությունների, թե՛ փաշինյանական վարչախմբի զայրույթը։

Ասպրամ Ղազարյան

ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»
Ամենադիտված