Հայերեն


ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի ողբերգական հետևանքը քաղաքական պատասխանատվության տիրույթում է․ «5165 շարժում»

Հասարակություն

«5165 շարժում»-ը հայտարարություն է տարածել՝ կապված 15 ժամկետային զինծառայողների մահվան հետ։

Հայտարարությունը՝ ստորև․ 

«Մեր խորն ու անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հունվարի 18-ի գիշերը ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհից զոհված 15 ժամկետային զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում վիրավոր զինծառայողներին։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ զորամասում բռնկված հրդեհի ողբերգական հետևանքը քաղաքական պատասխանատվության տիրույթում է։ Այն առաջին հերթին ոչ թե անփութության երևույթին է վերաբերվում, այլ բանակի համար անհրաժեշտ զորանոցային պայմանների չապահովմանը։ Գործ ունենք անվտանգության ձախողման հերթական դրսևորման հետ, ինչը ողբերգական ելք ունեցավ։

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիրը հակահրդեհային անվտանգության կանոնների չկատարման շեշտադրմամբ հասարակությանը մատուցելու և իր, Սուրեն Պապիկյանի ու քաղաքականապես պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունից կանխամտածված կերպով շեղելու գործելակերպը, ինչն արտահայտվեց ՀՀ կառավարության՝ այսօրվա նիստում տեղի ունեցած ելույթների ու մտքերի փոխանակման ժամանակ։ Այս ողբերգությունը վկայում է, որ բանակի պատշաճ ապահովումը կա՛մ առաջնահերթություն չէ Հայաստանի բարձրագույն ղեկավարության համար, կա՛մ բարձրագույն ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին, չի իրականացնում վերահսկողության անհրաժեշտ գործառույթներ։ Երկու դեպքում էլ պատասխանատվությունը քաղաքական է, և գտնում ենք, որ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանատվությունը գցեց իր ու իր մերձավորների ուսերից՝ իրավապահ մարմիններին ուղղակի կամ անուղղակի համապատասխան ուղղորդումներ տալով։

Ելնելով վերոնշյալից՝ հայտարարում ենք, որ ոչ մարտական պայմաններում, գործող իշխանությունների սխալ, հակազգային առաջնահերթություններից և հանցավոր անգործությունից բխող այս ողբերգական դեպքը Հայաստանի անվտանգության ձախողման հերթական ցուցիչն է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը այս դեպքի առթիվ պետք է կրի պատասխանատվություն, ինչի ամենամեղմ դրսևորումը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հրաժարականները։

Հորդորում ենք հանրությանը միանալ այս պահանջին»։ 

Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանԹուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Ուժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված