Գ․ Ծառուկյան․ «Մեր ազգի մեջ եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի»
Քաղաքականություն
«ՄԱՄՈՒԼ»
ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ` մասնավորապես նշելով. «Աստծո կամոք` փակ դռները բացվում են, չորը կանաչում է: Ես այս ամեն ինչն անում եմ հանուն ժողովրդի ու չեմ ուզում որևէ մի բանի համար պաշտոնի արժանանալ... Չլուծվող խնդիրներ չկան: Ես գիտեմ, որ ամենացավոտը վարկերի խնդիրն է. գյուղացիները ցածր տոկոսով վարկերից չեն օգտվում: Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակով տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է»,- ընդգծել է նա: