Հունվարի 23-ին «Համախմբում» շարժումը կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն
ՔաղաքականությունՍիրելի՛ հայրենակիցներ,
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում հրդեհից զոհված 15 ժամկետային զինծառայողների ողբերգական դեպքը ՀՀ ղեկավարության կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր տապալումն է։ Անժամանակ և ոչ պատերազմական իրավիճակում զոհված զինվորների կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց կորստի առաջին և թիվ մեկ պատասխանատուներ ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարը չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից։
Հունվարի 23-ին` ժամը 14։00-ին, «Համախմբում» շարժումը կառավարության շենքի դիմաց անց է կացնելու բողոքի գործողություն։
Միացե՛ք։