«Վայ ձեր կերած հացը հարամ լինի»․ Հաց Բերողը հացադուլ է հայտարարել
Հասարակություն«Վայ ձեր կերած հացը», «Ձեր հացը հարամ լինի» պաստառներով մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել Հատուկ քննչական ծառայության դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:
Նշենք, որ երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Ակցիայի կազմակերպիչները՝ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները, պնդում են, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու հիմքեր չկան: Վերջիններս, որպես բողոքի նշան՝ Արթուրի անունից հաց էին բաժանում: Նրանք ցանկացան նաև հաց ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չտվեցին: