ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակադեմիկոսների նկատմամբ
ԱշխարհԹուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Անկարայի պետական համալսարանից 72 ակադեմիկոսի հեռացնելու փաստի առթիվ համալսարանի մոտ բողոքի ակցիա է կազմակերպվել, հաղորդում է թուրքական Diken գործակալությունը:
Բողոքի ակցիային մասնակցել են ինչպես հեռացված ակադեմիկոսները, այնպես էլ համալսարանի ուսանողներ և այլ անձինք: Ոստիկանությունը շրջափակել է համալսարանի շենքը` արգելելով ակադեմիկոսների մուտքը: Կարճ ժամանակ անց հավաքվածների և թուրքական ոստիկանության միջև բախում է սկսվել:
Ոստիկանները հավաքվածների ցրելու նպատակով նրանց նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, շատերը ծեծի են ենթարկվել: Ձերբակալվել է 11 ցուցարար, որոնց շարքում կան ակադեմիկոսներ:
Cebecide polis gözaltı yapmaya çalışıyor. Kapılar kapatıldı. #HocamaDokunma #HayırGitmiyoruz pic.twitter.com/gbUNDvkIJZ
— FKF CEBECİ (@CebeciFkf) 10 февраля 2017 г.