Սկանդալ ռուսական շոու-բիզնեսում․ «Սերեբրո» խմբի երգչուհին ուղիղ եթերում ասել է, որ թքած ունի ղազախների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifeՌուսական եթերներից մեկով հեռարձակվող խաղի ժամանակ «Սերեբրո» պոպ խմբի մեներգչուհի Օլգա Սերյաբկինան, երբ խոսք է գնացել Ղազախստանի մասին, արտաբերել է բառացիորեն հետևյալը․ «Ղազախստա՞ն։ Ի՞նչ Ղազախստան։ Ես թքած ունեմ Ղազախստանի վրա»։
Դրանից անմիջապես հետո երգչուհու Ինստագրամի էջը ողողվել է թյուրքական այդ ազգության ներկայացուցիչների ագրեսիվ ու հայհոյախառն մեկնաբանություններով, ինչից դրդված երգչուհին քիչ առաջ հրապարակել է մի տեսաուղերձ, որում ներողություն է խնդրել իր արտահայտության համար․ «Նպատակադրված չեմ արել», - շեշտել է Օլյան։