Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է տուգանքներից նյարդայնացած տաքսիստը քշել իր վրա
ՔաղաքականությունԱյսօր ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հիշեց, թե ինչպես «լրատվականները ուզեցին խառնել», թե տեսեք այն ժամանակ ինչ կատարվեց, արդյոք հիմա Ծառուկյանը կպայքարի մինչև վերջ: Այս մասին տեղեկացնում է 168.am-ը:
Նա ասաց, թե այն ժամանակ չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության, թշնամին կհարձակվեր, բայց ինքը միշտ եղել է ժողովրդի կողքին և բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը:
Ծառուկյանը խոսեց նավթ չունենալու և տնտեսական զարգացման հնարավորությունների մասին, վերացող ՓՄՁ-ների խնդիրների, վարկերի բեռի, գյուղատնտեսության զարգացման, կարմիր գծերի մասին: Ծառուկյանը պատմեց, թե ինչպես է տաքսիստը «քշել իր վրա» ու արդարացել, թե ներվայնացած է տուգանքներից, կարմիր գծերից, խնդիրներից:
«Ես ժողովրդի համար պարտք ունեմ տալու, պաշտոնի, գումարի համար չեմ…»,- ասաց Ծառուկյանը: