Հայերեն


Նոր զարգացումներ «Սասնա ծռերի» շուրջ

Քաղաքականություն

1in.am-ը գրում է․

«Սասնա ծռեր» խմբի անդամ, Արցախյան ազատամարտի նվիրյալ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», հայտնել է հայրենի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Այդ տեղեկությունը տարածվել է օգոստոսի 19-ին: Քիչ է հավանականությունը, որ Խանդոյանին թույլ կտան մասնակցել ընտրությանը: Նա կալանքի տակ է, կասկած չկա, որ իշխանությունը կառաջացնի տարբեր խոչընդոտներ: Համենայնդեպս, դա ենթադրելի է:

Այստեղ, սակայն, Խանդոյանի մտադրությունը կամ ցանկությունը, համենայնդեպս՝ դրա վերաբերյալ տարածված կարծես թե հավաստի տեղեկությունը առաջ է բերում մեկ այլ հետաքրքրական հանգամանք: Ինչպես հայտնի է, «Հիմնադիր խորհրդարանը», որից էլ ըստ էության սերել է «Սասնա ծռեր» ջոկատը, հանդես է եկել ընտրությունների մերժմամբ՝ համարելով, որ Հայաստանում ընտրական համակարգ չկա, և ընտրություններին մասնակցելը իմաստ կարող է ունենալ միայն մինչ այդ իշխող վարչակարգին հեռացնելուց հետո: Եվ հենց այս տրամաբանությամբ է նաև, որ «Սասնա ծռերը» գնացել է իր հայտարարած զինված ապստամբությանը և գրավել ՊՊԾ գունդը՝ ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոց և հեռացնել իշխանությանը:

Եվ ահա, այդ մոտեցմամբ հանդես եկած քաղաքական ուժի կամ, եթե կարելի է պայմանականորեն ասել, ռազմաքաղաքական ուժի ներկայացուցիչը, ընդ որում՝ ամենախարիզմատիկ ներկայացուցիչներից մեկը, ունի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ցանկություն: Այստեղ, իհարկե, այդ ցանկությունը կարող է մեկնաբանվել այն կերպ, որ զինված ապստամբության թեկուզ անհաջող, թեկուզ կիսատ մնացած քայլով նա համարում է, որ առնվազն իր գյուղի հանրության շրջանում ուղղակի դե ֆակտո հեռացրել է իշխանությանը և այդ պայմաններում իմաստ ունի արդեն մասնակցել ընտրությունների:

Այս առումով կրկին դե ֆակտո, երևի թե, կասկած չկա, որ եթե Խանդոյանը դնի թեկնածությունը, ապա նրա հաղթանակը անխուսափելի է լինելու: Սակայն արդյո՞ք սա ընդամենը մեկնաբանության հարց չէ, մինչդեռ կա սկզբունքային դիրքորոշման խնդիր՝ Հայաստանում իշխանությունը չի փոխվել, սակայն մինչ այդ որևէ ընտրական մասնակցություն անիմաստ համարող և միաժամանակ անհաջող զինված ապստամբության գնացած ուժի ներկայացուցիչը հանկարծ հայտնում է ընտրություններին մասնակցելու հնարավորություն:

Այս իրավիճակն արդեն ստանում է քաղաքական բացատրության անհրաժեշություն. Խանդոյանը իր «Միայնակ գայլ» անվանմանը հավատարիմ՝ կայացրել է միայնա՞կ որոշում, թե՞, այդուամենայնիվ, նրա մտադրության կամ ցանկության մեջ հանրությունը կարող է նկատել, նշմարել ընդհանուր մոտեցումների փոփոխություն կամ միտում: Այս առումով, իհարկե, ուժը, որ նա ներկայացնում է, սկզբունքորեն մասնատված է. մի մասը՝ հիվանդանոցում, մի մասը՝ բանտում, տարբեր տեղերում, մյուս մասը՝ ընդհատակում, կրկին ենթադրվում է՝ տարբեր տեղերում: Եվ այստեղ, իհարկե, միասնական մոտեցման, համակարգված մարտավարության մասին խոսելը օբյեկտիվորեն բարդ է:

Սակայն մյուս կողմից՝ խնդիրը իսկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն նշաձողը, որ սահմանել է «Սասնա ծռերը» ընտրությունները մերժելու հիմքով և զինված ապստամբության փորձով: Եվ դա արդեն իսկ ըստ էության դառնում է ընտրությանը մասնակցելու մոտեցման հանրային հակապատկեր: Այսինքն՝ եթե մինչ ՊՊԾ գնդի գրավումը կամ առանց այդ դրամատիկ զարգացումների ՀԽ-ն կամ «Նոր Հայաստանը» հանդես գային ընտրությունը մերժելու, բոյկոտի կոչով, ապա այդ կոչը այնքան էլ լուրջ մրցակից չէր լինի ընտրությանը մասնակցել ցանկացող ուժերի համար: Սակայն ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակում արդեն թեկուզ տարբեր տեղերում ապակենտրոնացված այդ ուժի մոտեցումը ունի հանրային այլևս առավել լայն աջակցություն, հետևաբար արդեն բավական ուժեղ մրցակից է մյուս քաղաքական ուժերի համար, որոնք հանդես են եկել և հանդես են գալիս ընտրությունների մասնակցության հայտով:

Եվ ահա այս կոնտեքստում հետաքրքրական է դառնում, թե ինչի հետ գործ ունենք՝ ընտրության հանդեպ վերաբերմունքի ամբողջակա՞ն, թե՞ խիստ անհատական և իրավիճակային տրանսֆորմացիայի հետ: Այստեղ էլ, իհարկե, ի հայտ է գալիս մյուս հարցը՝ «Սասնա ծռերի», որպես այդպիսին, ամբողջական սուբյեկտի կազմալուծման խնդիրը՝ դրանից բխող մի շարք ներքաղաքական կամ ներհասարակական հետևանքներով:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված