Սերժ Սարգսյանը հրահանգ է իջեցրել․ ՀԱԿ-ը պետք է ներկայացված լինի հաջորդ խորհրդարանում
Քաղաքականություն«ՀԱՅԵԼԻ» կայքի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ՀԱԿ-ը ներկայացված լինի հաջորդ խորհրդարանում։ Կուսակցության վերջին համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը՝ նվիրված հիմնականում ԼՂՀ հարցի կարգավորմանը, ըստ տեղեկությունների, փոխպայմանավորվածության արդյունք է։ Ի դեմս ՀԱԿ-ի, Սերժ Սարգսյանը խորհրդարանում կունենա արտաքին քաղաքականության հարցում ազդեցիկ դաշնակցի։ Տեղեկություններ կան, որ այս օրերին Սերժ Սարգսյանը ակտիվ բանակցություններ է վարում ռեսուրսակիր անհատների հետ, որպեսզի ներգրավվեն ՀԱԿ-ի ցուցակ։ Իսկ շատերին էլ պարզապես կարգադրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։