Գոռին կրակել են հեռադիտակով դիտարկման ժամանակ.19-ամյա տղային հուղարկավորեցին (Տեսանյութ)
ՀասարակությունԵրեկ Շիրակ գյուղի դպրոցի շենքից հուղարկավորեցին Թալիշում փետրվարի 6-ի առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մահացած ՊԲ զինծառայող, նռնակաձիգի օգնական, 19-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանին: Նրա ծննդավայրը ծածկված էր սեւ ժապավեններով, որոնց վրա գրված էր Գոռի անունն ու տարիքը: Հերոսին հուղարկավորեցին զինվորական կարգով՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ, հիմնի նվագակացությամբ, աղոթքով, կրակոցներով: