Հայերեն


«Յանդեքս տաքսին» խաբում է

Հասարակություն

«Երկիր»-ը գրում է․

Տաքսի «Յանդեքսը» մարդկանց խաբում է: Իհարկե, կասեք, որ բոլոր տաքսիստներն են մարդկանց խաբում, կամ, առհասարակ բոլորն են խաբում, բայց կոնկրետ տաքսի «Յանդեքսը» մարդկանց լրջորեն խաբում է: Օրինակ` երբ ասում է, որ մեկ կիլոմետրն արժե 100 դրամ, խաբում է: Այ, երբ ազնվորեն ասեր, որ Երեւան քաղաքում մեկ կիլոմետրն արժե 100 դրամ, իսկ քաղաքից դուրս՝ 150, չէր խաբի: Չի ասում:

Հիմա ենթադրենք` դուք ցանկանում եք ամառվա այս շոգին մի օրով ընտանիքով գնալ Սեւան: Մտածում եք, որ ամենահարմար տարբերակը «Յանդեքս»-ն է, քանի որ, ի տարբերություն սովորական տաքսի ծառայությունների, էժան է եւ, ի տարբերություն երթուղայինի՝ հարմարավետ: Հաշվում եք, որ Երեւան-Սեւան հեռավորությունը շուրջ 65 կիլոմետր է, հետեւաբար` եթե «Յանդեքս»-ով գնաք, կվճարեք շուրջ 6500 դրամ` ընդամենը: Հասկանալի է, որ պատվիրում եք, հանգիստ նստում եւ, վարորդին ժպտալով, ասում. «Քշի Սեւան, ախպե'ր ջան»: Վարորդն էլ քշում է` առանց ձայն հանելու: Անցնում եք Երեւանը, ապա` Չարենցավանը, Հրազդանը, մտնում եք Սեւան, հանում եք արդեն պատրաստ պահած շուրջ 6500 դրամը եւ, մեկնելով վարորդին, ասում՝ մնացորդը հարկավոր չէ: Վարորդը շրջվում է դեպի ձեզ եւ ասում. «Ախպե'ր ջան, ի՞նչ մնացորդ, դու ինձ պետք է 9750 դրամ տաս»: Առաջին պահին չեք հասկանում, թե ինչ է կատարվում: Երկրորդն պահին է: Երրորդ պահից վարորդը պարզաբանում է, թե` բա գիտե՞ս, ախպե'ր ջան, քաղաքից դուրս մեկ կիլոմետրը ոչ թե 100 դրամ է, այլ՝ 150: Դուք, իհարկե, ոչինչ չեք ասում եւ մեկնում եք վարորդին ձեր 10 հազարանոցը, բայց սպասում, որ մնացորդը տա: Արդեն մեքենայից դուրս ձեր կինը ձեզ հանդիմանում է, թե ինչո՞ւ վարորդին չասացիք` եթե քաղաքից դուրս 150 դրամ է, ինչո՞ւ քաղաքում չեք ասում այդ մասին, չէ՞ որ մենք քաղաքում ենք ձեզ ասել, որ քաղաքից դուրս ենք գնում, կոնկրետ՝ Սեւան Դուք սկսում եք վիճել ձեր կնոջ հետ՝ ներքուստ հասկանալով, որ նա ճիշտ է, տրամադրությունդ` բոլորինը, ընկնում է, եւ դուք հանգստանալու փոխարեն կարգին անհանգստանում եք, թե ինչպե՞ս պետք է հետ դառնաք…

Հետդարձի ճանապարհին երթուղայինի մեջ որոշում եք, որ էլ երբեք «Յանդեքս»-ով քաղաքից դուրս չեք գնալու, չնայած ձեր կինը ձեզ ասում է, որ էլ երբեք ձեզ հետ քաղաքից դուրս չի գնալու… Անտրամադիր հասնում եք տուն: Ընտանեկան հանգիստը «հրաշալի» անցավ, եւ որոշում եք գնալ ձեր տնից երկու փողոց այն կողմ գտնվող սուպերմարկետը՝ գարեջուր գնելու: Նույն պահին ձեր մտքում մի հրաշալի միտք է ծագում, պատվիրում եք «Յանդեքս» տաքսի, կանչում եք ձեր կնոջը, ով համառորեն ձեզ հետ չի խոսում, եւ նրա հետ տաքսով գնում եք սուպերմարկետ՝ գարեջուր գնելու: Վարորդին խնդրում եք մի քանի րոպե սպասել ձեզ, քանի որ վերադառնալու եք:

Վերադառնում եք նույն տաքսիով եւ վճարում 200 դրամ` ընդամենը: Վերելակում դիմում եք ձեր կնոջն ու ասում՝ տեսա՞ր, որ կիլոմետրը հարյուր դրամ է: Ձեր կինը ժպտում է, եւ ձեզ համար այլեւս կարեւոր չէ, որ իրականում կիլոմետրը 100 դրամ էլ չէ, այլ լավ էլ 600 է, պարզապես «Յանդեքս»-ի վարորդները մեկ կիլոմետր քաղաքում քշելուց եւ 100 դրամ ուղեւորից վերցնելուց հետո գրասենյակում ստանում են իրենց 500 դրամը: Ուղեւորների համար սա խնդիր չէ, մտահոգվելու առիթ էլ չէ, փոխարենը խնդիր է մյուս տաքսի ծառայությունների համար, քանի որ իրենք էլ են կիլոմետրը 600-ով քշում, «Յանդեքս»-ն էլ, բայց բոլորը նստում են «Յանդեքս»-ի մեքենաները: Քաղաքում` իհարկե, քաղաքից դուրս «Յանդեքսը» խաբում է: Անկեղծ ասած` երբ այս տաքսի ծառայությունը մտավ շուկա եւ հայտարարեց, որ ինքը մեկ կիլոմետրը քշելու է 100 դրամով, ես ինքս ինձ տվեցի մաքուր հայկական մի հարց` լավ, բա որտե՞ղ են ուզում մեզ քցել: Փաստորեն՝ քաղաքից դուրս:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված