Փետրվարի մեկից կփոխվեն հաշմանդամության խումբ սահմանելու չափորոշիչները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի մեկից կփոխվի քաղաքացիներին հաշմանդամության խումբ որոշելու կարգը: Հաշմանդամության խումբ սահմանելու համար ներկայում բժիշկները հիմնվում են հիվանդության նկարագրի, փաստաթղթերի ու տեղում արտաքին զննության վրա։
Փետրվարի մեկից առաջին անգամ բժշկասոցիալական հանձնաժողովներ դիմած քաղաքացիների դեպքքում հաշմանդամության խումբ որոշելու մոդելը կփոխվի։ Այսինքն բժշկական մոդելից անցումը սոցիալականի նախատեսում է, որ առաջին անգամ հանձնաժողովին դիմած քաղաքացին դիմումի հետ միասին պետք է ներկայացնի նաև ինքնագնահատման թերթիկը, որը նախկինում չի պահանջվել:
«Այդ ինքնագնահատման թերթիկը նոր տարբերակ է, որն ինձ թվում է փորձաքննությանը շատ ավելի լրացուցիչ օգնության, կողմնորոշման միջոց է լինելու, որովհետև այդտեղ անձն ինքն է արդեն նշում իր կարողությունները, սահմանափակումները՝ ի՞նչ չի կարող անել, ի՞նչն է երբեմն դժվարությամբ անում կամ ընդհանրապես չի կարողանում անել»,- պարզաբանում է թիվ 4 ԲՍՓ աջակցող ապահովման միջոցների բաժնի փորձագետ Լիլիա Մանուկյանը։