Ձյուն ու մառախուղ ավտոճանապարհներին․ աշխատեք մեքենա վարել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Եղեգնաձորի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: