Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է ֆունտի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 2-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,89 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,08 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 398.11 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 424.81 դրամ է, այն ավելացել է 1.05 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 440,08 դրամ միջին գնով, ինչը 1,50 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 5.47 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.85 դրամ միջին գնով, փետրվարի 1-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.94 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.29 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,70 դրամ՝ կազմելով 500,69 դրամ։