Հայերեն


Ամերիկան Հայաստանի ցույց տվեց իր վերջին հնարավորությունը

Քաղաքականություն

«ԼՐԱԳԻՐ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որը փետրվարի 1-ին անկեղծ եւ ինչ որ իմաստով կոշտ ելույթ էր ունեցել Հայաստանում կոռուպիայի դեմ պայքարի անարդյունավետության, ազգային անվտանգությանը դրա հասցրած սպառնալիքի մասին: Միլզի ելույթն իհարկե առավելապես առնչվել էր նախորդ կառավարությանը: Նոր կառավարությանն ԱՄՆ դեսպանը աջակցություն է հայտնել, որի վերաբերյալ հավաստիացումը նա արել է վարչապետի հետ հանդիպմանը:
Կարեն Կարապետյանն օրերս լրագրողներին հայտնել էր, թե կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության վերաբերյալ դեսպանի ելույթի մասին կխոսի, երբ կհանդիպի նրա հետ:
Ռիչարդ Միլզը հանդիպմանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի հրապարակային հայտարարությունների կապակցությամբ, հայտարարելով նաեւ, որ իրական քայլերի դեպքում ԱՄՆ հանձնառությունը չի կարող լինել կասկածի տակ:
Ակնհայտ է, որ տվյալ պարագայում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետություն արտահայտության ներքո քաղաքական իրականության մի շարք շերտեր են, որոնք ամենեւին չեն ենթադրում առկա կռուպցիոն սխեմաների ապամոնտաժում վարչահրամայական ճանապարհով:
Ինքնին հասկանալի է, որ դա վեր է թե Կարեն Կարապետյանի, թե որեւէ այլ վարչապետի ուժերից, քանի դեռ կա նախագահի ուժեղ ինստիտուտը, եւ իշխանությունը գործնականում պատկանում է Սերժ Սարգսյանին:
Մեծ հաշվով, կոռուպցիայի դեմ պայքարում աջակցության մասին հայտարարությունը նշանակում է հայտարարություն իշխանության ապակենտրոնացման, իշխանության իրական հակակշիռների ձեւավորման գործընթացին ու կամքին, կամ այլ կերպ ասած՝ իշխանության Սերժ Սարգսյանի մենաշնորհը հաղթահարելուն:
ԱՄՆ 2008 թվականից փորձել է այդ աջակցությունը ցուցաբերել Հայաստանում իրական քաղաքական հակակշիռների ստեղծման խնդրին, գործընկեր դիտարկելով տարբեր սուբյեկտների ընդդիմադիր կամ համակարգային տիրույթում, նաեւ իշխանության թեեւրում՝ այդ թվում եւ նախորդ երկու կառավարությունների ղեկավարները:
Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ ԱՄՆ ցուցաբերած այդ աջակցությունը մեծ հաշվով համալրել է Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալը: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը նույնը սպասում է, ակնկալում եւ գուցե նույնիսկ մանրամասն հաշվարկել է այս դեպքում, թե երբ, ինչպես եւ ինչքանով պետք է իր քաղաքական քսակը համալրի Կարեն Կարապետյանն ու հայտարարվի «քաղաքականապես սնանկ»:
Միեւնույն ժամանակ, ներկայում Հայաստանի իշխանության պարագայում առանձնահատուկ իրավիճակ է, եւ Կարեն Կարապետյանն այս դեպքում մի հնարավորություն է, որը կարող է թերեւս վերջինը լինել բավական երկար ժամանակահատվածի համար, որովհետեւ եթե մինչեւ 2018 թվականի ապրիլ չձեւավորվեց հակակշիռների գործուն մեխանիզմ, իսկ այսպես կոչված քաղաքական դաշում դրա հնարավորությունը գործնականում չկա, ապա դրանից հետո արդեն Սերժ Սարգսյանն իր հետնախագահական սցենարով իր դիրքերը կամրապնդի շատ երկար ժամանակով:
Այդ է խնդիրը, որի մասին գործնականում խոսում է ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանում հակակշիռների մեխանիզմ, ուժերի իրական հակակշիռ ձեւավորելու եւ Սերժ Սարգսյանի «մենախաղը» կոտրելու վերջին հնարավորության օգտագործումը, եթե անգամ այդ հնարավորությունը հենց իշխանության մեջ է, որովհետեւ դրսում ճանապարհների արգելափակումը կարծես թե տեղի է ունեցել բավական խորը եւ մի քանի շերտով:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված