Հայերեն

Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին

Տնտեսություն

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանն, ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերությունն, ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի, կնքել են հուշագիր տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ոլորտներում համագործակցության մասին։

ԶՊՄԿ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ hուշագրով նախատեսվում է համագործակցությունն իրականացնել հետեւյալ ուղղություններով․

- Սոցիալական բնագավառում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում, անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման, կրթության ասպարեզում, մասնավորապես՝ Սյունիքի մարզը որակյալ մասնագետներով ապահովելու նպատակով, եւ այլ ուղղություններով։

- Տնտեսական բնագավառում, մասնավորապես՝ նպաստել մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ առաջնահերթությունը տալով թեթեւ արդյունաբերությանը եւ, հատկապես, գյուղատնտեսության ոլորտին:

- Բնապահպանական ոլորտում, մասնավորապես՝ նպաստել մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, խթանել այլընտրանքային էներգիայի կիրառությունը:

Կողմերը պարտավորվել են համագործակցել նաեւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում մշտադիտարկման, փորձի փոխանակման, տեղեկատվական նյութերի հրապարակման ուղղություններով։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուշագրի ստորագրման առիթով ասել է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր չէ, որ այս բոլոր ուղղություններով սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում։ Այս հուշագիրը նպատակ ունի ավելի հասցեական, համակարգված եւ արդյունավետ դարձնելու Սյունիքի ամենախոշոր ձեռնարկության մասնակցությունը մարզի զարգացմանը։ Ինձ համար հատկապես կարեւոր է, որ հուշագիրը նախանշում է կոնկրետ թիրախներ եւ ըստ ոլորտների ձեւակերպում խնդիրների լուծման հստակ ճանապարհները։ Կարեւոր է նաեւ, որ տարածքային կառավարման մարմիններն ու մասնավոր ընկերություններն ունենան իրենց  պարտավորությունների, գործառույթների եւ համագործակցության հստակ շրջանակն ամրագրող փաստաթուղթ։ Ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրերը չպետք է փոխարինեն պետության պարտականություններին, ինչպես հաճախ եղել է, այլ պետք է փոխլրացնեն եւ ավելի արդյունավետ դարձնեն մարզի զարգացմանն ուղղված ջանքերը»։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը.

«Շատ կարեւոր է, որ սոցիալական օգնությունը լինի նպատակային եւ միտված կայուն զարգացմանը, իսկ դրա համար ուղղությունների եւ նպատակների համատեղ համակարգումն անհրաժեշտություն է։ Չհամակարգված սոցիալական ծրագրերն ունենում են կարճաժամկետ ազդեցություն եւ տարիներով ծախսված զգալի գումարները չեն ապահովում կայուն արդյունք։ Այս հուշագիրը հնարավորություն է ընձեռում նախանշել ռազմավարական ուղղությունները եւ համակարգել ջանքերը՝ թիրախային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Ինձ համար հատկապես կարեւոր է սոցիալական եւ բնապահպանական կայունության կարեւորության գիտակցումը եւ այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Խնդիրները շատ են, բայց մեր լուծումները պետք է կենտրոնանան ոչ թե արագ, այլ կայուն, երկարաժամկետ ու ռազմավարական արդյունքների վրա»։

Խաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Ամենադիտված