ՏԵՍԱՆՅՈՒԹ/ Հայազգի օրենքով գողը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
ԱշխարհՄոսկվայի դատրանը «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին, որը հայտնի է «Սերյոժա Բենթլի» մականունով, և նրա ազգական Արթուր Բաղդասարյանին մեղավոր է ճանաչել շորթման մեջ՝ դատաապարտվելով համապատասխանաբար 9 և 8 տարիների ազատազրկման: Նրանք իրենք պատիժը կրելու են հատուկ ռեժիմով կալանավայրում: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
Նրանց փաստաբանները հայտարարել են, որ համաձայն չեն դատավճիռի հետ և բողոքարկելու են այն: Քննության տվյալներով՝ Ասատրյանը և Բաղդասարյանը գործարար Կարեն Մխիթարյանից շորթել են 1.2 միլիոն դոլար, բացի այդ Ասատրյանի հրամանով հրդեհվել է գործարարի առանձնատունը, ինչից հետո էլ նա դիմել է իրավապահներին:
Նշենք, որ Սերգեյ Ասատրյանը «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (հայտնի է «Էդիկ Թբիլիսկի», «Օսետրինա» մականուններով) որդին է: