Հայերեն


Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում

Հասարակություն

Սեղմեք  ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հերթական անգամ ապացուցեցին, որ ցանկացած քրեորեն պատժելի արարք կատարած հետախուզվող ուշ, թե շուտ հայտնաբերվելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում էլ քրեական հետախույզները Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Ավետիսյանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի, 258 հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ներգրավված է եղել որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում։ 

Եվ մի քանի տարի նա իրեն զգացել է «ինչպես ձուկը ջրում»։ Սակայն ոստիկանության ծառայողները հսկայածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում կարողացան ճշտել նրա գտնվելու վայրը։ Ու երեկ էլ դրական արդյունքի հասան։ Ու առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Գ․ Ավետիսյանը հայտնաբերվեց։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության Շենգավիթի բաժնից այնուհետև ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիետի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրան տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դեռ հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի ընդհանուր իարավասության դատարան էր դիմել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեր 2-ամսյա կալանքը, ինչը դատարանը բավարարել էր։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, 2019թ օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել, թե՝ այլ: Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը:Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կամո Շառոյանի որոշմամբ ստեծվել է քննչական խումբ և խմբում ներգրավված քննիչի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչներն ու ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «ձախ ազդրի հրազենային վնասում, աջ ազդրի ստորին հրազենային վնասում և աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ 51-ամյա Սահակ Վարդանյանը և Երևան քաղաքի Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ՝ 43-ամյա Համբարձում Առաքելյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

Որոշ ժամանակ անց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Հ. Առաքելյանը, գիտակացության չգալով, մահացել է։Դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործանարային համարի, «Մակարով» տեսակի ատրճանակի 8 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի պարկուճ, 7.62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակի պարկուճ և 2 հատ գաղտնի փականով դանակ։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ամենադիտված