Ադրբեջանի սխալ է թույլ տվել. Հայաստանը կարող է օգտվել դրանից
Քաղաքականություն«Լրագրի» զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունը արձագանքի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը։
Երկու հարց կա. առաջին հերթին պետք է Ռուսաստանը և Իսրայելը միջամտեն կամ իրենց դիրքորոշումը ներկայացնեն։ Լսեցինք Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովային, ով ասում էր, թե Ռուսաստանը հետևում է այս հարցին, բայց քանի որ Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, առաջին հերթին պետք է Իսրայելը և Ռուսաստանն անդրադառնան այդ հարցին։ Հասկանալի է, որ Հայաստանն իր պատասխանատվությամբ հայտարարեց, որ դժգոհ է, բայց պետք չէ առաջին գծի վրա լինել և ծայրահեղության դիմել, քանի որ երկու կետ կա: 1. Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերություններ գոյություն ունեն։ Դրական է այն, որ Հայաստանը հայտարարեց այն, ինչ հայտարարեց, բայց պետք է շեշտել, 2. որ Լապշինը հայ քաղաքացի չէ, և առաջին հերթին Իսրայելը և Ռուսաստանը պետք է փորձեն ազատել այդ լրագրողին։
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում