Հայերեն


Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

Սպորտ

«Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոնները։

Տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 14 մարզուհիներ․ նրանք մրցել են 3 քաշային կարգերում։ Արդյունքում՝ Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ): Նրանց պարգևատրումն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ ամենաուրախալին այն է, որ այս անգամ մրցակցությունն ավելի մեծ է եղել, իսկ դիտարժան մենամարտերը` ավելի շատ․ «Նախապես դժվար էր ասել, թե ով կհաղթի։ Մասնակիցների քանակը ևս ուրախացնող էր։ Առանձնացրել եմ մի քանի երիտասարդ բռնցքամարտիկների, որոնք մեծ պոտենցիալ և ապագա ունեն։ Շատ և ամենակարևորը ճիշտ աշխատանքի դեպքում նրանք կարող են հաջողության հասնել»։

Բռնցքամարտիկները մի քանի օր կհանգստանան, իսկ փետրվարի 10-17-ը կարճատև հավաք կանցկացնեն Օլիմպավանում։ Այնուհետև Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի սկզբին բռնցքամարտիկները ևս մեկ մրցաշարի կմասնակցեն Սերբիայում։

Միջազգային մրցաշարերի արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը, որը կմասնակցի նախ մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մեկ ամիս անց նաև Եվրոպական խաղերին, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար։

Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանՔվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Աղավնավանքում ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տnւժածներ չկան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. ԶախարովաՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակ
Ամենադիտված