Հայերեն


Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ

Հասարակություն

Վերջին տարիներին ՀՀ պարտատոմսերի շուկան կայուն աճ է ապահովում, այդ թվում` բանկերի կողմից թողարկումների ակտիվացման շնորհիվ: Չնայած դրան, շատերի համար պարտատոմսերն առայսօր «չտեսնված գազան են», որը չգիտեն՝ ինչի հետ ուտել ու ոնց մարսել: Այսօր պարտատոմսերի մասին կխոսենք բոլորին հասկանալի լեզվով:

Ինչ է պարտատոմսը

Պարտատոմսը խնայողության եղանակ է, արժեթուղթ, որը ձեռքբերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին…

Պարտատոմսերի ձեռքբերման համար ծախսված գումարը՝ մայր գումարը, գնորդը հետ է ստանում դրանց շրջանառման ժամկետի ավարտին, իսկ կուտակված տոկոսագումարը՝ արժեկտրոնը, նրան վճարվում է որոշակի պարբերականությամբ: Օրինակ՝ Կոնվերս Բանկը դրանք Ձեր հաշվեհամարին է փոխանցում կիսամյակային կտրվածքով:

Ինչու գնել պարտատոմս

Պարտատոմս կարելի է և պետք է գնել մի քանի պատճառով.

-Դրանք հավասարեցված են ավանդին, իսկ ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է, իսկ եկամուտը չի հարկվում: Օրինակ՝ Կոնվերս Բանկի կողմից ներկայում տեղաբաշխվող դրամային պարտատոմսերի եկամտաբերությունը չհարկվող 10.5% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 3.75%: 

-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են:

Խնայողությունների դիվերսիֆիկացումը կարևոր է

Խնայողությունների դիվերսիֆիկացումը և պարտատոմսերում ներդրումը օգնում է զսպել եկամտի կորստի պոտենցիալ ռիսկը՝ ապահովելով կայուն ֆինանսական հոսքեր:

Միասնական տեսակետ չկա, թե որքան պիտի լինի խնայողությունների մասնաբաժինը: Մեզանում ամենակիրառելին ամերիկյան CNBC հեռուստաընկերության Mad Money հաղորդաշարի վարող, հեջ ֆոնդերի նախկին կառավարիչ Ջիմ Քրամերի տեսակետն է, ըստ որի, 40–50 տարեկանում դրա մասնաբաժինը պիտի 20%-30% լինի, իսկ 50–60-ում՝ 30%-40%:

Փորձեք հետևել խորհրդին, սկսեք փոքր գումարից: Ներդրման առավելությունները կզգաք մի քանի ամիս հետո՝ ստանալով առաջին եկամուտը: Ի դեպ, անկախ նրանից, թե տեղաբաշխման մեկնարկից հետո որ օրն է գնվել պարտատոմսը, եկամուտը բոլոր գնորդներին վճարվում է նույն ժամանակահատվածում: 

Այնպես որ, գնելով տարբեր թողարկումների պարտատոմսեր՝ Դուք կկարողանաք կառավարել Ձեր հաշվին մուտքերը՝ մեկից եկամուտ ստանալ մայիսին, մյուսից՝ փետրվարին…

Ինչպես գնել պարտատոմս

Պարտատոմս գնելու երկու տարբերակ կա.

-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք եք գործում Մոբայլ Հավելված, սեղմում «+» նշանի վրա և ընտրում «Գնել պարտատոմս»: Պայմանագիրը ստանում եք Բանկում նշված էլ. հասցեին:

-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել Բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ամենադիտված